Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ
Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել սառեցված ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ, հաղորդում է Euronews-ը։
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրահանձնաժողովին վերաբացել այս հարցը։ Նրանք առաջարկում են ռուսական ակտիվները Euroclear-ից փոխանցել ԵՄ հատուկ մեխանիզմ, որի միջոցով միջոցները կարող են ուղղվել Ուկրաինային աջակցելու համար։
Նոր մեխանիզմը նաև կբաշխի Ռուսաստանի կողմից հնարավոր դատական հայցերի և պատասխան միջոցառումների հետ կապված իրավական և ֆինանսական ռիսկերը ԵՄ երկրների միջև։











