Իշխանությունների նպատակն է Հայաստանում լռեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ շարունակում են Ադրբեջանին թշնամի համարել, Արցախն էլ՝ հայրենիք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

23:33 • 07.10.26

Հասկանում եմ, որ թե՛ քննիչների, թե՛ դատավորի և թե՛ գործի ընտրությունը նախօրոք պլանավորած է եղել և չէր կարելի ակնկալել, որ դատարանում արդար որոշում է լինելու, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Արթուր Դանիելյանի կալանավորման մասին։

Նա նշեց, որ Դանիելյանին կալանքի տանելը հերթական քաղաքական մեծ պատվերի առաջին քայլերի իրականացումն է։

«Իշխանությունների նպատակն է Հայաստանում լռեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ շարունակում են Ադրբեջանին թշնամի համարել, Արցախն էլ՝ հայրենիք»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Իշխանությունների նպատակն է Հայաստանում լռեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ շարունակում են Ադրբեջանին թշնամի համարել, Արցախն էլ՝ հայրենիք. Հրանտ Մելիք-Շահնազարյան