Նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Հ-13 /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս-/Մ-2/ ճանապարհի կմ0+900-կմ1+000 հատվածը

19:49 • 20.11.26

Նոյեմբերի 21-ից 24-ն իրականացվելու են Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի Վաղարշապատի շրջանցի կմ2+100-ում գտնվող կամրջի թռիչքային կառուցվածքի վնասված սալերի ապամոնտաժման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Շինաշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Հ-13 /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս-/Մ-2/ ճանապարհի կմ0+900-կմ1+000 հատվածը։

Վարորդներին հորդորում են երթևեկել հարակից շրջանցիկ ճանապարհներով։