Մշակույթ
-ից
-ը
13:28 • 29.06.20Քեյթ Ուինսլեթը նոր կենսագրական ֆիլմում կմարմնավորի Vogue-ի ֆոտոմոդել և ռազմական թղթակից Լի Միլլերին (լուսանկարներ)Քեյթ Ուինսլեթը հայտարարվել է «Լի» վերնագրով ֆիլմի գլխավոր դերակատար և կմարմնավորի Լի Միլլերին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձել է ռազմական թղթակից, մեկնել առաջնագիծ՝ փորձելով բացահայտել նացիստների մասին ամենասարսափելի ճշմարտությունները։
12:42 • 29.06.20«Մենք պետք է քվեարկենք այնպես, ասես դրանից է կախված մեր կյանքը»․ BET Awards 2020-ի «Մարդասիրական մրցանակին» արժանացած Բեյոնսեն կոչ է արել քվեարկել առաջիկա նախագահական ընտրություններում (լուսանկարներ)Առցանց միջոցառման ժամանակ երգչուհուն մրցանակը «հանձնել» է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման՝ Բեյոնսեին գովաբանելով «ձեռքբերումների և մարդասիրական ոլորտում ակտիվության համար»։
12:09 • 29.06.20Հոլիվուդը կորոնավիրուսի համավարակի մասին «բժշկական դրամա» է ցանկանում նկարահանել, որի սյուժեի կենտրոնում կհայտնվեն ուհանցի բժիշկներըՖիլմի արտադրությամբ զբաղվում է SK Global Entertainment ընկերությունը, ֆիլմի սցենարը կգրի The Big Short ֆիլմի սցենարի համար «Օսկար» մրցանակի արժանացած Չարլզ Ռենդոլֆը:
13:32 • 28.06.20The Rolling Stones խումբը արգելել է Դոնալդ Թրամփին իր երգերը օգտագործել հանրահավաքների ժամանակԲրիտանական The Rolling Stones ռոք խումբը արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել խմբի երգերը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:
23:40 • 27.06.20Ֆրանսիայում 6 մարդու են ձերբակալել Բենքսիի՝ փարիզյան ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված նկարի գողության կասկածանքովՍթրիթ արտի բրիտանացի վարպետն այն պատկերել էր համերգասրահի պահեստային մուտքի դռանը 2018 թվականին:
16:54 • 27.06.20Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ)Էրիկան, որը հանրությանը ներկայացրել էր դեռևս 2015 թվականին, Ճապոնիայի Օսակայի համալսարանի ռոբոտատեխնիկ Հիրոշի Իշիգուրոյի ստեղծած ռոբոտն է, որն իր ստեղծագործությունն անվանում է «աշխարհի ամենագեղեցիկ և մարդանման անդրոիդը»:
14:01 • 27.06.20ԱՄՆ-ում մահացել է «Շրեք 2», «Սմուրֆիկներ», «Գեղեցկուհին և հրեշը» և բազմաթիվ այլ հայտնի մուլֆիլմերի ռեժիսոր Քելի Էսբերին«Նա ոլորտի ամենահարգված և սիրված մարդկանցից մեկն էր։ Նրա մահը ցավալի է բոլորի համար»,- հայտնել է ռեժիսորի ներկայացուցիչը։
13:28 • 27.06.20Մարգո Ռոբին կնկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի «կանացի տարբերակում»Հանրահայտ դերասանուհի Մարգոթ Ռոբին պատրաստվում է «Կարիբյան ծովի ծովահենները» նոր ֆիլմի «կանացի տարբերակում» Ջոնի Դեպի մարմնավորած գլխավոր հերոսի՝ Կապիտան Ջեք ճնճղուկի կերպարի փոխարեն հանդես գալ, հ
12:56 • 27.06.20Հայաստանի «ռուսական դեմքը». National Geographic-ը Հայաստանում արված ուշագրավ լուսանկար է հրապարակելԼուսանկարին կից գրառման մեջ նշվում է, որ պատկերված կինը մոլոկան Իրինա Նովիկովան է: 58-ամյա կինն իր օրերն անցկացնում է Հայաստանում գտնվող Ֆիոլետովո գյուղի մոտով անցնող ճանապարհի եզրին թթու դրած բանջարեղեն և այլ բարիք վաճառելով:
21:31 • 26.06.20Spice Girl խմբի անդամ Մել Սին հայտնել է խմբի՝ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո շրջագայությունը շարունակելու մտադրության մասին (լուսանկարներ)Կրկին շրջագայության մեկնելու վերաբերյալ հարցին նա Entertainment Tonight-ին հայտնել է․« Մենք անընդհատ խոսում ենք այն մասին։ Շատ կցանկանային կրկին շոուներով հանդես գալ»։
13:51 • 26.06.20Disney-ը ռասիզմի մեղադրանքների ֆոնին պատրաստվում է փոխել Splash Mountain ջրային ատրակցիոնի ոճը (լուսանկար)Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը ռասիզմի համար իրեն առաջադրված մեղադրանքների ֆոնին պատրաստվում է փոխել իր ժամանցի այգիների որոշ ատրակցիոնների թեմատիկան․ այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական կայքում։
12:47 • 26.06.20Փարիզի կինոթատրոններից մեկը մարդկանց միջև սոցիալական հեռավորությունը պահպանում է մինյոնների օգնությամբԽոսքը Փարիզի հարավում գտնվող MK2 կինոթատրոնի մասին է: Դրա կինոդահլիճներում փափուկ մինյոններն այնպես են դասավորված նստատեղերին, որ մարդիկ ֆիլմ դիտելիս իրարից գտնվում են ապահով հեռավորության վրա:
12:29 • 26.06.20Միխայիլ Եֆրեմովն իր մասնակցությամբ ավտովթարից հետո ունեցած նյարդային ցնցումների հետևանքով սրտի նոպա է ունեցելՄիխայիլ Եֆրեմովը պատահարից օրեր անց տեսանյութ է հրապարակել, որում զոհի` Սերգեյ Զախարովի ընտանիքից ներողություն է խնդրում կատարվածի համար։
05:49 • 26.06.20«Լոնդոնի բանդաները» սերիալի երկրորդ եթերաշրջանը կնկարահանվիԱռաջին սերիայի՝ 2020թ-ի ապրիլի 23-ին կայացած պրեմիերայից ընդամենը մեկ շաբաթ անց այն ավելի քան 2.3 միլիոն մարդ էր դիտել, իսկ նման ցուցանիշով այս սերիալը գերազանցել է «Չեռնոբիլ»-ին
21:02 • 25.06.20Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի ամենահաջողակ երիտասարդ աստղերի ցանկըԽաբիբ Նուրմագոմեդովը, երգչուհի Օլգա Բուզովան և ռեփեր Եգոր Կրիդը հայտնվել են ռուսական շոու-բիզնեսի և սպորտի՝ 40 տարեկանից երիտասարդ ամենահաջողակ ներկայացուցիչների առաջատար եռյակում:
