Հայաստանի «ռուսական դեմքը». National Geographic-ը Հայաստանում արված ուշագրավ լուսանկար է հրապարակել
Հեղինակավոր National Geographic ամսագիրն իր National Geographic Travel ինստագրամյան էջում հրապարակել է Հայաստանում արված կոլորիտային լուսանկար, որի հեղինակն Անուշ Բաբաջանյանն է:
Լուսանկարին կից գրառման մեջ նշվում է, որ պատկերված կինը մոլոկան Իրինա Նովիկովան է: 58-ամյա կինն իր օրերն անցկացնում է Հայաստանում գտնվող Ֆիոլետովո գյուղի մոտով անցնող ճանապարհի եզրին թթու դրած բանջարեղեն և այլ բարիք վաճառելով:
«Բոլորն ինձ ճանաչում են, և ես ցանկանում եմ, որ հաճախորդներս գոհ մնան»,-նշել է կինը:
Հայտնի է, որ լուսանկարն ինստագրամյան էջում հավաքել է ավելի քան 132 000 հավանում:










