Spice Girl խմբի անդամ Մել Սին հայտնել է խմբի՝ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո շրջագայությունը շարունակելու մտադրության մասին (լուսանկարներ)
Spice Girl խմբի անդամ Մել Սին բացահայտել է, որ հայտնի խումբը կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո մտադիր է շարունակել շրջագայությունը, գրում է Daily Mail-ը։
Երգչուհին հույս է հայտնել, որ մոտ ապագայում խումբը կշրջագայի ԱՄՆ-ում, Հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայում՝ նշելով, որ ուրախ կլինեն, եթե այս անգամ նրանց միանա նաև Վիկտորյա Բեքհեմը։
Կրկին շրջագայության մեկնելու վերաբերյալ հարցին նա Entertainment Tonight-ին հայտնել է․«Մենք անընդհատ խոսում ենք այս մասին։ Շատ կցանկանայինք կրկին շոուներով հանդես գալ»։
Երգչուհին նաև խոստացել էր անել «ամեն ինչ, որպեսզի խմբի բոլոր մասնակիցները բեմ բարձրանան», այդ թվում նաև՝ Վիկտորյա Բեքհեմը։
«Իհարկե, ցանկանում ենք, որ նա մեզ միանա»,- ասել է Մել Սին։
Երգչուհու խոսքով՝ թեև խումբը վերջին շրջագայության ժամանակ հույս ուներ, որ Բեքհեմը կմիանա նրանց, սակայն հարգում է նրա որոշումը։
Հիշեցնենք, որ խումբը 2019-ին համերգային շրջագայություն է ունեցել. 2019 Spice World tour-ի շրջանակում Մել Բին, Էմմա Բանթոնը, Մել Սին և Ջերրի Հոլիուելը շրջագայել են Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Իռլանդիայում: Խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը որոշել է չմասնակցել շրջագայությանը։
![To be continued: Not only does Mel hope to take the tour to America, South East Asia and Australia in the near future, she also holds hope that Victoria Beckham will be up for rejoining the group [pictured in 1996]](https://i.dailymail.co.uk/1s/2020/06/24/12/30000670-8455061-image-m-100_1592999010894.jpg)
![Asked if there's a chance of the group going to America, she told Entertainment Tonight: 'I hope so, I really do. We talk all the time, we talk about what we'd like to do, any options that we have. We would love to do more shows, we really would' [pictured last May]](https://i.dailymail.co.uk/1s/2020/06/24/12/30000668-8455061-image-a-99_1592998884850.jpg)
![Mel explained: 'Of course, we respect Victoria's decision, and her feeling towards it. Although she wasn't with us on the stage, she was very much involved in the show. It's her baby as much as the rest of us' [pictured two years ago]](https://i.dailymail.co.uk/1s/2020/06/24/12/28307864-8451463-Starry_guest_list_Insiders_also_claimed_future_listeners_could_e-a-61_1592998150151.jpg)










