Քեյթ Ուինսլեթը նոր կենսագրական ֆիլմում կմարմնավորի Vogue-ի ֆոտոմոդել և ռազմական թղթակից Լի Միլլերին (լուսանկարներ)

13:28 • 29.06.20

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը նոր կենսագրական ֆիլմում կմարմնավորի ամերիկյան նորաձևության լուսանկարիչ, Vogue-ի շապիկի ֆոտոմոդել, ռազմական թղթակից Լի Միլլերին, գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ Քեյթ Ուինսլեթը հայտարարվել է «Լի» վերնագրով ֆիլմի գլխավոր դերակատար և կմարմնավորի Լի Միլլերին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձել է ռազմական թղթակից, մեկնել առաջնագիծ՝ փորձելով բացահայտել նացիստների մասին ամենասարսափելի ճշմարտությունները։

Ֆիլմի ռեժիսորը կլինի Էլեն Կուրասը՝ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» (Eternal Sunshine of the Spotless Mind) հայտնի ռոմանտիկ դրամայի ռեժիսորը, որում գլխավոր դերերով հանդես են եկել Քեյթ Ուինսլեթն ու կատակերգու և դերասան Ջիմ Քերին։

Ֆիլմը, որը կարող է էկրաններին հայտնվել արդեն հաջորդ տարի, հիմնված կլինի «Լի Միլլերի կյանքերը» գրքի վրա, որի հեղինակը Միլլերի որդին՝ Էնթոնի Փենրոզն է։

«Ես չափազանց հիանում եմ նրանով, և խանդավառությամբ եմ համակվել նրան այս ֆիլմում մարմնավորելու համար»,- ասել է օսկարակիր դերասանուհի Քեյթ Ուինսլեթը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միլլերը եղել է ֆոտոլրագրող, աշխատել է «Vogue» ամսագրի համար: Նա հավատարմագրվել է որպես ռազմական թղթակից, նկարահանել դաշնակիցների վայրէջքը, Փարիզի ազատագրումը, Բուխենվալդի և Դախաուի ճամբարները։

Պատերազմից հետո հետտրավմատիկ սթրեսային խանգարման ուժեղ նոպաներ է ունեցել, սկսել է խմել:

New release: Kate Winslet has been announced as the star of a new biopic about Vogue cover model turned war correspondent Lee MillerNoble: The film, called Lee, will follow the life and experiences of the photojournalist as she travels to the frontline of World War II and tries to expose the horrific truths of the NazisPowerful: Miller was among the most important photographers to record the 20th centuryNew beginnings: Living in Hampstead, north London, when the bombing of the city began, Miller decided to embark on a new career in photojournalism as the official war photographer for VogueHidden treasures: After returning to the UK, Miller buried the record of her remarkable life in boxes in the attic of her Sussex home - and they were not found until after her death

 

Քեյթ Ուինսլեթը նոր կենսագրական ֆիլմում կմարմնավորի Vogue-ի ֆոտոմոդել և ռազմական թղթակից Լի Միլլերին (լուսանկարներ)