Ֆրանսիայում 6 մարդու են ձերբակալել Բենքսիի՝ փարիզյան ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված նկարի գողության կասկածանքով

23:40 • 27.06.20

Ֆրանսիայի Բենքսիի գործերից մեկի գողության կասկածանքով տարբեր շրջաններում վեց մարդու են ձերբակալել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով տեղի ռադիոկայանին:

Կասկածյալներից երկուսին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված հանցախմբի կազմում գողություն անելու համար, մյուսներին՝ գողոնը թաքցնելու համար: Բոլոր կասկածյալներին կալանքի տակ են առել:

Խոսքը «Բատակլան» համերգասրայում 2015 թվականին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված նկարի մասին է: «Փողոցային արվեստի» բրիտանացի վարպետն այն պատկերել էր համերգասրահի պահեստային մուտքի դռանը 2018 թվականին: Նկարում պատկերված է գլուխը կախ, սգացող աղջկա կերպար:

Դուռը, որը կողոպտիչները կտրել-տարել էին, հայտնաբերվել էր հունիսի սկզբին Իտալիայի Տերամո բնակավայրում:

Նշենք, որ Փարիզում 2013 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններին զոհ է գնացել 130 մարդ, այդ թվում՝ հայազգի Լոլա Ուզունյանը: