Իրադարձային
-ից
-ը
12:13 • 01.11.18Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը հարցաքննվել են վկայի կարգավիճակով. Սասուն Խաչատրյան (տեսանյութ)«Քննչական կոմիտեում քննվող գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ի հայտ եկել նրանց վերաբերյալ, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՔԾ: Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննել են վկայի կարգավիճակով, չեմ հիշում՝ գործը հետ ուղարկվել է ՔԿ, թե ոչ»:
12:01 • 01.11.18ԱԺ-ում հատուկ նիստ է գումարվել. օրակարգում վարչապետի ընտրության հարցի քննարկումն է. ուղիղԱզգային ժողովի պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու: Վարչապետի 2-րդ ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված փուլի յոթնօրյա ժամկետի վերջին օրը՝ ժամը 12։00-ին, իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ այս հարցի ...
11:38 • 01.11.18Հայաստանը ներառվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում՝ դիրքերը բարելավելով 5 կետով. Freedom House-ի զեկույցըFreedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում համացանցի ազատության ամենամյա զեկույցը, որը կազմել է ավելի քան 70 մասնագետ: Զեկույցի շրջանակում դիտարկվել է 65 երկիր, որտեղ բնակվում է համացանցային օգտատերերի 87%-ը: Հայաստանը ներառվել է ազատ ..
09:50 • 01.11.18Հայտնաբերվել է Ինդոնեզիայում կործանված Boeing 737 MAX 8 ինքնաթիռի «սև արկղը». Detik NewsԻնդոնեզական Kompas TV-ն հայտնել է, որ արկղն արդեն բարձրացվել է ջրի երես: Տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն հնչել:
09:48 • 01.11.18Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ մտքեր է փոխանակել կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջԱյս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ:
06:54 • 01.11.18Հարվի Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համարԿինը, ում իրական անունի չի նշվում, դիմել է Մանհեթենի դատարան: Նրա խոսքով՝ պրոդյուսերի հետ իրենց ծանոթությունը տեղի է ունեցել 2002 թվականին, երբ նա 16 տարեկան էր և ԱՄՆ էր եկել մոդելի ու դերասանուհու կարիերա սկսելու համար:
06:22 • 01.11.18Չինաստանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՉինաստանի Սինցզյան-Ույգուր ինքնավար շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ՌԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղը.
02:58 • 01.11.18Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Մոսկվայի կենտրոնում՝ Հաշվեքննիչ պալատի դիմաց գտնվող չբնակեցված շենքում խոշոր հրդեհ է բռնվել: Այրվում է մոտ 1.5-2 հազար քառակուսի մետր տարածք:
01:58 • 01.11.18Փարիզի օդանավակայանում երկու ինքնաթիռներ իրար են բախվելՓարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում ամերիկյան ինքնաթիռը թևով բախվել է ֆրանսիական օդանավերից մեկին: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
00:59 • 01.11.18ՌԴ-ն Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքն է արձանագրելՍիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն հայտնել է սիրիական Լաթաքիա նահանգում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հերթական դեպքի մասին.
22:20 • 31.10.18Հնարավոր է՝ քաղաքական ուժերի այնպիսի միավորումներ լինեն, որ անակնկալ լինի բոլորի համար. Վ. Խաչատրյանը՝ ՔՊ ցուցակով ընտրություններին մասնակցելու մասինՎ. Խաչատրյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի չընդունումը տեխնիկական խնդիրներ է առաջացրել կուսակցությունների համար, որոնք ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության առումով էական ազդեցություն կունենան:
20:55 • 31.10.18Վանաձորի 16-րդ դպրոցի ուսուցիչներն ահազանգում են տնօրենի կամայականությունների ու չարաշահումների մասին, ով իրեն ներկայացրել է Արայիկ Հարությանյանի հովանավորյալ2018 թ. հոկտեմբերի 26-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի 16-րդ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, որոնք դժգոհություններ ունեն դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանից: Այս մասին տեղեկանում ենք ասամբլեայի վանաձորյան գրասենյակի պաշտոնական կայքից:
20:22 • 31.10.18Հայկ Կոնջորյանը դադարեցնում է անդամակցությունը ԼՀԿ-ին՝ պայմանավորված կուսակցության ապագա գործունեության շուրջ մոտեցումների տարբերությամբ և աջակցելով Ն. ՓաշինյանինՈւստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու...
18:47 • 31.10.18Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
18:18 • 31.10.18Թեհրանում ԱԳՆ են կանչել Իրանում Դանիայի դեսպանինԹեհրանում ԱԳՆ են կանչել Իրանում Դանիայի դեսպանին և բողոքի նոտա են հանձնել՝ կապված իրանական հատուկ ծառայությունների գործունեության մասին հայտարարությունների հետ:
