Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

02:58 • 01.11.18

Մոսկվայի կենտրոնում՝ Հաշվեքննիչ պալատի դիմաց գտնվող չբնակեցված շենքում խոշոր հրդեհ է բռնվել: Այրվում է մոտ 1.5-2 հազար քառակուսի մետր տարածք: Այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Գործակալության տվյալներով հրդեհը բռնկվել է շենքի չորրորդ հարկում, որից հետո սկսել է տարածվել: Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հրդեհը մարել դեռ չի հաջողվել, այս պահի դրությամբ հրշեջները շարունակում են աշխատանքը:

Տեղական ժամանակով ժամը 00:22-ի դրությամբ (երևանյան ժամանակով ժամը 01:22-ին) փրկարարները հայտարարել են հրդեհի բարդության 2-րդ աստիճան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: