Հարվի Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար

06:54 • 01.11.18

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար; Ինչպես գրում է New York Post-ը, այս անգամ հայցվորը լեհ նախկին ֆոտոմոդել է, որը պնդում է, որ Վայնշտեյնն իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել այն ժամանակ, երբ ինքը դեռ անչափահաս էր:

Կինը, ում իրական անունի չի նշվում, դիմել է Մանհեթենի դատարան: Նրա խոսքով՝ պրոդյուսերի հետ իրենց ծանոթությունը տեղի է ունեցել 2002 թվականին Նյու Յորքում մոդելային գործակալության կազմակերպած միջոցառման ժամանակ: Այն ժամանակ նա 16 տարեկան էր և ԱՄՆ էր եկել մոդելի ու դերասանուհու կարիերա սկսելու համար:

Հայցվորի խոսքով՝ Վայնշտեյնն իրեն հրավիրել է իր բնակարան, որտեղ սեռական ոտնձգություն է կատարել: Նա պնդում է, որ պրոդյուսերը բռնի ուժով պահում էր իրեն և սեռական բռնության ենթարկում՝ հասկացնելով, որ մերժումը կարող է կործանարար լինել նրա մոդելային կարիերայի համար: Կնոջ փաստաբանի խոսքով՝ այս ամենից հետո Վայնշտեյնը մոտ 10 տարի հետապնդել է մոդելին, փորձել սեռական ոտնձգություններ անել ու անպատշաճ առաջարկներ է արել:

Հարվի Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար