Հայտնաբերվել է Ինդոնեզիայում կործանված Boeing 737 MAX 8 ինքնաթիռի «սև արկղը». Detik News

09:50 • 01.11.18

Ինդոնեզիայում գտնվել է օրեր առաջ կործանված Boeing 737 MAX 8 ուղևորատար ինքնաթիռի «սև արկղը», այս մասին գրում է Detik News պորտալը:

Ըստ լրատվամիջոցի՝ արկղը գտնվել է օդանավի բեկորներից քիչ հեռու, 30 մետր խորության վրա:

Ինդոնեզական Kompas TV-ն հայտնել է, որ արկղն արդեն բարձրացվել է ջրի երես: Տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն հնչել:

Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավի բոլոր ուղևորները՝ 189 հոգի, զոհվել են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռի կործանման վայրում իրականացվող որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում 26 պայուսակ մարմնի մնացորդ է հավաքվել: