Թեհրանում ԱԳՆ են կանչել Իրանում Դանիայի դեսպանին

18:18 • 31.10.18

Թեհրանում ԱԳՆ են կանչել Իրանում Դանիայի դեսպանին և բողոքի նոտա են հանձնել՝ կապված իրանական հատուկ ծառայությունների գործունեության մասին հայտարարությունների հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Այսօր առավոտյան Դանիայի դեսպանը Թեհրանում հանդիպում է ունեցել Հյուսիսային Եվրոպայի հարցերով առաջին վարչության ղեկավարի հետ, որի ժամանակ դեսպանին բողոք է փոխանցվել՝ կապված մի շարք դանիական քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների հապճեպ քաղաքական արձագանքի հետ, որը հաջորդել է իրանական ծագում ունեցող նորվեգացու ձերբակալմանը՝ Դանիայում մահափորձ կազմակերպելու մեղադրանքով», - հայտարարել է Քասեմին՝ ընդգծելով, որ Թեհրանը հերքում է մեղադրանքները:

Դանիացի դեսպանին տեղեկացրել են, որ Թեհրանում ուսումնասիրում են մահափորձի կազմակերպման հետ կապված գործը, որն ուղղված է Իրանի և Եվրոպայի լավ զարգացած հարաբերությունների դեմ:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվող տվյալների համաձայն՝ Դանիայում ԱԳՆ էր կանչվել իրանցի դեսպանը, որին բողոքի նոտա էր հանձնվել: 

Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը հայտարարել էր, որ Դանիան հետ է կանչում Թեհրանից իր դեսպանին: