Իրադարձային
-ից
-ը
14:06 • 17.10.18ԵՄ դատախազությունում աշխատանքի առաջարկի վերաբերյալ դիրքորոշումս կհայտնեմ դեկտեմբերին. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)«Մի քանի անգամ տարբեր տարիների ընթացքում առաջարկություն եմ ստացել տարբեր երկրներում, տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Հիմա այս փուլում ևս այդ առաջարկությունն ուժի մեջ է: Եվ ես մինչև դեկտեմբերի 15-20-ը պետք է...»:
13:16 • 17.10.18Վանաձորում որդին տնակում հայտնաբերել է հոր դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վերքերով. Shamshyan.comԵրեկ՝ հոկտեմբերի 16-ին, Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի, թիվ 30 տնակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը...
12:54 • 17.10.18Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. ՀՔԾԵրեկ դատարանը բավարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
12:48 • 17.10.18Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաՉինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա. հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանում, ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ...
12:15 • 17.10.18Ղրիմի օդանավակայանը կարող է անվանակոչվել Այվազովսկու անունով«Ես կարծում եմ, որ օդանավակայանը կարելի է անվանակոչել Այվազովսկու կամ Գրինի անունով: Դա իմ անձնական կարծիքն է, ես այդպես եմ քվեարկելու: Նրանց ստեղծագործական կյանքն ու ճակատագիրը կապված են Ղրիմի հետ», - ասել է Իոֆֆեն:
12:11 • 17.10.18Սահմանախախտման երրորդ դեպքը՝ երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբՍահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:
10:40 • 17.10.18Թրամփն ասել է՝ որն է իրեն ուղղված ամենամեծ սպառնալիքըՆա նաև դժգոհել է, որ ԴՊՀ-ն, որն ԱՄՆ-ում իրականացնում է կենտրոնական բանկի գործառույթները, անկախ կառույց է և որ նա չունի լծակներ դրա վրա ազդելու համար:
10:16 • 17.10.18Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներՆշվում է, որ նա հատել է հայ-թուրքական սահմանը վերջերս թույլ տված ծանր հանցագործությունների համար Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով:
09:51 • 17.10.18Ռուսաստանում հոգեբուժարանի աշխատակիցների ծաղրին արժանացած տարեց հիվանդը մահացել է դուրս գրվելուց կարճ ժամանակ անց (տեսանյութ)Մահացածի թոռնուհին՝ Լյուբով Մոիսեևան, սոցցանցերից մեկի իր էջում հաստատել է, որ տեսանյութում երևացող տարեց մարդն իր պապիկն է՝ նշելով, որ նա վերջերս մահացել է: Թոռնուհին հավելել է, որ պապիկն ուներ քրոնիկ հիվանդություններ:
09:45 • 17.10.18Հրդեհ Աբովյանում. հանրակացարանից տարհանվել է 60 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել էՀոկտեմբերի 16-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
06:43 • 17.10.18ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Սիրիայում գործող ռուսական ու իրանական ընկերությունների դեմԱՄՆ-ի իշխանությունները դեռ պատրաստ չեն Իրանի հետ ուղիղ բախման, ուստի դիտարկում են իրանական իշխանությունների վրա գործադրվող քաղաքական ու տնտեսական ճնշման ուժեղացման հնարավորությունները:
04:27 • 17.10.18Մահվան ելքով վրաերթ Երևանի Ռուբինյանց փողոցում. shamshyan.comԺամը 15:00-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 6 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն
02:26 • 17.10.18ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 30-իԱյս պահի դրությամբ հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած, ուստի ենթադրվում է, որ զոհերի թիվը դեռ կավելանա:
01:55 • 17.10.18Փարիզում տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը (տեսանյութ)Հոկտեմբերի 16-ին Փարիզում տեղի ունեցավ «Թումո Փարիզ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
21:49 • 16.10.18Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը հեռացել է Թուրքիայից՝ անհետացած սաուդացի լրագրողի հետ կապված սկանդալի ֆոնինԹուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հաստատել է, որ գլխավոր հյուպատոսը հեռացել է երկրից և դա արել է իր սեփական ցանկությամբ, նախարարությունը նրան նման պահանջ չի ներկայացրել:
