ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 30-ի
Գրեթե մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ին հարվածած «Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 29-ի: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով:
Նշվում է, որ փոթորկի հետևանքների դեմ պայքարելիս փրկարարները հայտնաբերում են նաև զոհվածների մարմինները: Այս պահի դրությամբ հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած, ուստի ենթադրվում է, որ զոհերի թիվը դեռ կավելանա:
Բացի այդ, այս պահին փրկարարները փորձում են կապվել 1135 մարդու հետ, որոնց հետ հարազատները կորցրել են կապը:










