ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Սիրիայում գործող ռուսական ու իրանական ընկերությունների դեմ
Ամերիկյան իշխանություններն Իրանի դեմ պայքարի նոր ռազմավարություն են մշակում, որը կարող է անդրադառնալ նաև Սիրիայում գործող ռուսական ընկերությունների վրա, հաղորդում է gazeta.ru-ն` NBC հեռուստաալիքին հղումով:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները դեռ պատրաստ չեն Իրանի հետ ուղիղ բախման, ուստի դիտարկում են իրանական իշխանությունների վրա գործադրվող քաղաքական ու տնտեսական ճնշման ուժեղացման հնարավորությունները:
Որոշ աղբյուրների խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր են պատժամիջոցներ սահմանել այն ընկերությունների նատմամբ, որոնք ղեկավարվում են Իրանի և Ռուսաստանի զորքերի կողմից և մասնակցում են սիրիական տարբեր շրջանների վերականգնման աշխատանքներին:










