Իրադարձային
-ից
-ը
15:17 • 11.12.17Ռուսաստանը Սիրիայում խաղաղ կյանքի հաստատման հույս ունի. Պուտինը՝ Ասադի հետ հանդիպմանըՆա նշել է, որ Ռուսաստանը Թուրքիայի ու Իրանի հետ միասին Սիրիայում խաղաղ կյանքի և քաղաքական գործընթացի հաստատման հույս ունի...
15:06 • 11.12.17Վրաերթ` Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում. 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿԴեկտեմբերի 10-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գնտվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
14:57 • 11.12.17«Հայկազ Բարսեղյանի մահճակալում պառկած մարդ եմ տեսել, մինչև հիմա չգիտեմ՝ սարքա՞ծ էր, թե ոչ». կուրսանտի սպանության գործով վկա կապիտանԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
14:53 • 11.12.17Եթե ահաբեկիչները նորից գլուխ բարձրացնեն՝ աննախադեպ հարված կստանան. Պուտինը՝ ՍիրիայումՍիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորականների առաջ ելույթ ունենալիս ասել է, որ եթե ահաբեկիչները Սիրիայում կրկին գլուխ բարձրացնեն, իրենք...
14:37 • 11.12.17ԱՄՆ-ի հետախուզությունը դեռ 10 տարի առաջ էր իմացել Հս. Կորեայում կենսաբանական զենքի ստեղծման մասին. WPԱմերիկյան կողմի կազմած զեկույցում նշվում էր, որ Հյուսիսային Կորեան հավաքել է մի խումբ գիտնականների, սակայն նրանք, ենթադրաբար, բավականաչափ տեխնիկական հմտությունների չէին տիրապետում:
14:20 • 11.12.17Պուտինը կարգադրել է դուրս բերել ռուսական զորքը ՍիրիայիցԱյսօր առավոտյան Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման է տվել։ Զինծառայողների առաջ ելույթի ժամանակ Պուտինը, մասնավորապես, ասել է.«ՌԴ պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի ղեկավարին կարգադրում եմ ...»։
14:03 • 11.12.17Երևանի Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվելԴեկտեմբերի 11-ին, ժամը 10։23-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
13:26 • 11.12.17Օրենքն Աստվածաշունչ չէ, որ անվրեպ կիրառվի. բուռն քննարկում ԱԺ-ում՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի կիրառելիության շուրջԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր բավական բուռն քննարկվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը, որը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ:
12:59 • 11.12.17ԱՄՆ Նախագահի հայտարարած սահմանափակումները չեն տարածվում երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների վրա. ԱՄՆ դեսպանատունԱՄՆ Նախագահի հայտարարած սահմանափակումները չեն տարածվում երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների վրա, եթե նրանք վիզայի դիմում են ներկայացնում հայկական անձնագրով. այս մասին Tert.am-ին տեղեկացրին…
12:57 • 11.12.17Իսրայելի անվտանգության ուժերը ձերբակալել են 15 պաղեստինցու, այդ թվում՝ ահաբեկչության համար կասկածվողների«Իսրայելի անվտանգության ուժերը գիշերային ժամերին ձերբակալել են 15 պաղեստինցու, որոնցից 11-ը կասկածվում են ահաբեկչական ակտիվությանը մասնակցության համար»,- հայտնել է Ադրաին։
12:37 • 11.12.17Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ճանապարհներին առկա է մերկասառույց. դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհըՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
12:35 • 11.12.17Կիևում մերկ տղամարդը փորձել է մետրոյի գնացքն առևանգել (տեսանյութ)Ինչ-որ պահի ագրեսիվ տղամարդը փորձել է ազատվել այդ «ուղեկցությունից» և նետվել նրանց ուղղությամբ՝ փորձելով գրկախառնվել: Զարմացած ոստիկանն ու մետրոյի աշխատակիցը դուրս են վազել վագոնից:
12:34 • 11.12.17Ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել. ՀՔԾ-ն կարճել է բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելու փաստով հարուցված քրգործըՕգոստոսի 29-ին «Վիքենդ» կոչվող բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցնելու ժամանակ անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել:
12:13 • 11.12.17Գյումրիում բժիշկները պայքարում են դանակահարված 30-ամյա տղամարդու կյանքի համար. ոստիկանները որոնում են 19-ամյա կասկածյալինՊարզվել է նաև, որ Չեռնիշևսկի փողոցի թիվ 80 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Տոնոյանի և Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մարգարյանի միջև։
11:47 • 11.12.17Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանըԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։
