Իրադարձային
-ից
-ը
12:53 • 12.12.17Հայտնի է դարձել Գյումրիի այրված տնակներից մեկում մահացած հայտնաբերված քաղաքացու ինքնությունըՆախնական տվյալների համաձայն` հրդեհն առաջացել է գազաբալոնից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:
12:13 • 12.12.17Արցախ այցելած կանադացի պատգամավորը Կանադայի խորհրդարանում խոսել է ապրիլյան պատերազմի սարսափների մասին (տեսանյութ)Նա հիշեցրել է, որ այս ամառ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության հետ ուղևորվել է Արցախ ու անձամբ ուսումնասիրել, իր իսկ ձևակերպմամբ, «խաղաղության տենչացող ժողովրդի» նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման...
11:28 • 12.12.17Նյու Յորքի պայթյունի գործով կասկածյալը հայտնել է ահաբեկչական ակտի պատճառների մասին. NYT (լուսանկարներ)Նախօրեին Նյու Յորքի Մանհեթեն շրջանի կենտրոնում պայթյունի իրականացման համար կասկածվող 27-ամյա Աքայեդ Ուլլահը գործով զբաղվող քննիչներին հայտնել է, որ իր արարքով փորձել է վրեժ լուծել ԱՄՆ-ի...
10:38 • 12.12.17ՀՀ ՊՆ 19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը ծանր կայուն էՍույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ...
10:01 • 12.12.17Յակուտիայում մանկապարտեզի դաստիարակն ու դայակն ազատվել են աշխատանքից ճաշի ժամին երեխայի բերանը կպչուն ժապավենով փակելու համարԱղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին՝ ճաշի ժամին: Հայտնի է, որ դաստիարակը երեխայի բերանը կպչուն ժապավենով է փակել նրա՝ սեղանի մոտ վատ վարքի պատճառով:
09:49 • 12.12.17Գյումրիի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտնաբերվել է մոխրացած դիՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 12-ին ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Շիրակացի փողոցի ...
09:15 • 12.12.17Բայկալում երկրաշարժ է տեղի ունեցելԱղբյուրը մանրամասնում է, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում սա արդեն 2-րդ երկրաշարժն է աշխարհի խոշորագույն քաղցրահամ լճի՝ Բայկալի ջրային տարածքում:
22:47 • 11.12.17Կիևի դատարանն ազատ է արձակել Միխեիլ ՍաակաշվիլիինԿիևի դատարանն ազատ է արձակել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս կերպ դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
19:50 • 11.12.17Բելգիայում ձյան պատճառով 1.200 մետրանոց խցանումներ են առաջացելՆերկա պահին երկրի ճանապարհների վրա գրանցվել են 1.200 մետր ընդհանուր երկարությամբ խցանումներ. սա այս տարվա ռեկորդային ցուցանիշ է:
17:20 • 11.12.17Նյու Յորքում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդվում է տուժածների մասին (տեսանյութ)Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, տեղի է ունեցել պայթյուն, այս մասին իր Twitter-յան էջում հայտնում է Նյու Յորքի ոստիկանությունը: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, այժմ իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում:
17:11 • 11.12.17Գյուղեր կան, որ օրեցօր վերջանում են, որովհետև այդ գյուղապետը մարդ չէ՝ անկիրթ, չոբան, միայն իր ընտանիքի մասին մտածող. Անահիտ Բախշյան«Եթե գյուղապետն էլ կրթված մարդ է, ապա ինքն իր համայնքի ժողովրդի հետ խելք-խելքի կտա և կգտնի ապրելու ձևերը, ոչ թե գոյատևելու: Իսկ եթե գյուղապետը չոբան է, որն Ա-ն ու Բ-ն էլ չի ջոկում, ինքն իր շուրջը եղած խելացի մարդկանց կքշի: Բոլորը կուզեն իրենից փախչել: ՀՀ նախագահը պետք է մտահոգվի ...»:
16:56 • 11.12.17Ռուսաստանը սկսել է զորքերի դուրսբերումը ՍիրիայիցՀիշեցնենք, որ այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական զորքերը մասամբ Սիրիայից դուրս բերելու որոշման մասին՝ հավելելով, որ Տարտուսում ու Հմեյմիմում ռուսական ռազմաբազաները գործելու են մշտապես:
16:21 • 11.12.17Գավառում վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք հասցնելու փաստով մեղադրանք է առաջադրվել 29–ամյա երիտասարդիՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն…
16:21 • 11.12.17Մակրոնը Երուսաղեմի հարցում համամիտ չէ Թրամփի հետ, մինչդեռ Նեթանյահուն կոչ է արել Եվրոպային հետևել ԱՄՆ նախագահի օրինակինՄինչդեռ Reuters-ը հավելում է, որ ԵՄ երկիր ժամանած Նեթանյահուն հրապարակավ հավանություն է տվել Թրամփի որոշմանը՝ ընդգծելով, որ նույնպիսի քայլ է ակնկալում նաև Եվրոպայից:
15:55 • 11.12.17Մինչ Սաակաշվիլին իր հարցով դատական լսմանը 2 հիմն է երգել, նրա կողմնակիցների ու ոստիկանների միջև հրմշտոցներ են գրանցվել (տեսանյութեր)«Ես չեմ վախենում: Ես ցույց տվեցի, թե ինչպես կարող է աշխատել նախագահը, և ես ցույց կտամ, թե ինչպես կարող է մահանալ նախագահը: Եթե նրանք ինձ բանտ վերադարձնեն՝ ես կշարունակեմ հացադուլը մինչև վերջ...
