Հայտնի է դարձել Գյումրիի այրված տնակներից մեկում մահացած հայտնաբերված քաղաքացու ինքնությունը

12:53 • 12.12.17

Հայտնի է դարձել Գյումրիի այրված տնակներից մեկում երեկ գիշեր հայտնաբերված քաղաքացու ինքնությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանությունից նշում են, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 00.27-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 97 տան դիմաց գտնվող տնակը:  

Հրդեհը մարվել է նույն օրը, ժ.01.50-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: Տնակում հայտնաբերվել է տանը միայնակ բնակվող, 1952 թ. ծնված Գեորգի Ստեփանաձեի դիակը` այրված վիճակում:

Նախնական տվյալների համաձայն` հրդեհն առաջացել է գազաբալոնից: Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: