Յակուտիայում մանկապարտեզի դաստիարակն ու դայակն ազատվել են աշխատանքից ճաշի ժամին երեխայի բերանը կպչուն ժապավենով փակելու համար

10:01 • 12.12.17

Յակուտիայում աշխատանքից ազատվել են Լենինյան մարզի Վիտիմ համայնքի մանկապարտեզի դաստիարակներից մեկն ու դայակը՝ երեխաներից մեկի բերանը կպչուն ժապավենով փակելու համար, գրում է gazeta.ru-ն: 

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին՝ ճաշի ժամին: Հայտնի է, որ դաստիարակը երեխայի բերանը կպչուն ժապավենով է փակել նրա՝ սեղանի մոտ վատ վարքի պատճառով:

Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Սախա-Յակուտիայի Հանրապետությունում գրանցված դեպքը մեծ աղմուկ է հանել, ինչից հետո համապատասխան մարմինները դաստիարակին աշխատանքից ազատելու որոշում են կայացրել: Լուրը հաստատել է ՌԴ քննչական կոմիտեի քննչական վարչության ներկայացուցիչը: