Իրադարձային
-ից
-ը
11:38 • 27.11.17Ավստրալիայում հաշված վայրկյանների ընթացքում հարբած կնոջը փրկել են արագընթաց գնացքի տակ ընկնելուց (տեսանյութ)Տեսնելով արագ սլացող գնացքը՝ օգնության են շտապում կայարանի 3 աշխատակից, որոնք գնացքի հետ բախումից վայրկյան առաջ հաջողացնում են փրկել անզգույշ կնոջը:
11:12 • 27.11.17Ուշի գյուղում ընտանիքի 5 անդամները թունավորմամբ հոսպիտալացվել ենՊարզվել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, նրանք, Հովհաննես Հ.-ի տանը, գազի կաթսայի արտահոսքից վատ են զգացել և տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
10:55 • 27.11.17ՃՏՊ Արարատի մարզում, կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.comՎթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 59-ամյա Ջուլյետա Հարությունյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 40-ամյա Շուշան...
10:49 • 27.11.17Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (լուսանկարներ)Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ:
10:43 • 27.11.17Ղրղզստանի նոր նախագահն ազգային հերոսի կոչում է շնորհել իր նախորդին՝ Ալմազբեկ ԱթամբաևինՆորընտիր նախագահի առաջին գործը եղել է Աթամբաևին Ղրզստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման շնորհման մասին հրամանագրի ստորագրումը՝ ղրղզ ժողովրդին մատուցած մեծ ծառայության, երկրի...
10:21 • 27.11.17Բուլղարիայի գլխավոր բանկիրը Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ է. rusarminfo.ruԼևոն Համբարձումյանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դարձել է Բուլղարիայի խորհրդատվական և աուդիտորական ոլորտի առաջամարտիկներից մեկը:
09:54 • 27.11.17Հայաստանը հպարտ է, որ իրեն է վստահվել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը հյուրընկալելու պատիվը. Է. Նալբանդյան«Այսօր ստանձնելով Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությունը՝ առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մադագասկարին նախագահության երկու տարիների ընթացքում իրականացված ...»։
09:52 • 27.11.17Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունըՆոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի ...
09:39 • 27.11.17Չինաստանում վագրը փախել է կրկեսից՝ վնասվածքներ հասցնելով 2 մարդու (տեսանյութ)Միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին՝ Շանսի նահանգում: Դեպքի վայրում արված տեսանյութում հստակ երևում է, որ գիշատչին հաջողվել է դուրս պրծնել ամբոխով շրջապատված վանդակից:
09:24 • 27.11.17Գեղարքունիքում ավտովթարից 2 մարդ է զոհվել, ևս 2-ը հոսպիտալացվել ենԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 14-րդ կմ-ին բախվել են Mercedes E 320 մակնիշի 41 NX 001 (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Կ.) և Nissan Qashqai մակնիշի 19 OO 048 (վարորդ` 1960 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
09:19 • 27.11.17Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող 84-ամյա քաղաքացին սպառնացել է ինքնասպան լինելԱրտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 50/2 շենքի բնակարաններից մեկի …
23:54 • 26.11.17Դմիտրի Խվորոստովսկու երկրպագուները կես մլն ռուբլի են նվիրաբերել քաղցկեղի դեմ պայքարի համարՄոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում նոյեմբերի 27-ին կկայանա ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հրաժեշտի արարողությունը:
23:34 • 26.11.17Ֆրանսիացի ակտիվիստը հատել է օվկիանոսը՝ 10 ամիս սնվելով միայն ժամկետանց սննդամթերքովԱկտիվիստը հույս ունի, որ իր նախաձեռնությունից հետո կառավարությունն ուշադրություն կդարձնի մթերքի ոչնչացման խնդրին: Նրա կարծիքով՝ թարմ մթերքներն անհրաժեշտ է չորացնել, ոչ թե դեն նետել, իսկ ձավարեղենի վրա ընդհանրապես պիտանելիության ժամկետ չպետք է լինի նշված:
22:07 • 26.11.17ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Ту-22М3 ռմբակոծիչների ավիահարվածի տեսանյութըՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՌԴ ռազմատիեզերական ուժերին պատկանող Ту-22М3 ռմբակոծիչների՝ Դեր Զորում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հասցված ավիահարվածի տեսանյութը:
21:04 • 26.11.17Արարատի մարզում ՊՊԾ աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա տեղում մահացել էԱրարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Համբարձումյանն այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում Նորաշեն-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 GՍ 914 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին:
