Ավստրալիայում հաշված վայրկյանների ընթացքում հարբած կնոջը փրկել են արագընթաց գնացքի տակ ընկնելուց (տեսանյութ)

11:38 • 27.11.17

Reuters գործակալությունը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Ավստրալիայում ու ցույց է տալիս՝ ինչպես են կայարանի աշխատակիցները հաշված վայրկյանների ընթացքում հարբած կնոջը փրկում արագընթաց գնացքի տակ ընկնելուց:

Ֆիքսված կադրերում երևում է, որ ոչ սթափ վիճակում գտնվող կինը, հավանաբար ճանապարհը կրճատելու նպատակով, որոշում է անցնել երկաթգծով, սակայն չի հաշվարկում, որ գնացքը կարող է ամեն վայրկյան գալ:

Սկզբում նա օգնություն է խնդրում կայարանում գտնվող մի տղամարդուց, որին չի հաջողվում դուրս հանել կնոջը: Տեսնելով արագ սլացող գնացքը՝ օգնության են շտապում կայարանի 3 աշխատակից, որոնք գնացքի հետ բախումից վայրկյան առաջ հաջողացնում են փրկել անզգույշ կնոջը: