Իրադարձային
-ից
-ը
16:08 • 27.11.17Վիճակը, որում այսօր հայտնվել է Քրդստանը, անցողիկ է. Բարզանի«Թող քուրդ ժողովրդի կամքն ուժեղ, հույսը շատ լինի, քանի որ վիճակը, որում հայտնվել է Քրդստանը, անցողիկ է», - ասել է Բարզանին:
16:02 • 27.11.17Երևանյան տներից մեկի բակում արկ է հայտնաբերվել. ահազանգ ԱԻՆ-ումՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
15:06 • 27.11.17ՌԴ Արմավիր քաղաքի ռեստորանում ծագած կոնֆլիկտի պատճառով 3 մարդ է սպանվել, նրանցից մեկը հայ քրեական հեղինակություն Սարայանցն է (տեսանյութ)Կոնֆլիկտը սկսվել է ռեստորան այցելած «Վիտյազ» անվտանգության ծառայության ղեկավար Սերգեյ Բորովիի և քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանցի միջև, որն այնտեղ է եղել իր ընկերների հետ:
14:23 • 27.11.17Ճապոնիայի ափերին մարդկանց դիերով նավակ է մոտեցելԱյժմ իրավապահները փորձում են պարզել՝ ում է պատկանում նավն ու ովքեր են մահացածները:
14:21 • 27.11.17Եվրոպայի խորհրդից ՌԴ-ի դուրս գալը կորուստ է ԵԽ-ի համար. ռուս պաշտոնյա«Յագլանդ՝ «Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը հետընթաց կլիներ»: Դա կլիներ մեծ կորուստ ԵԽ-ի համար, և ոչ միայն ֆինանսական առումով: Շատ ավելին, քան Ռուսաստանի համար»,- նշել է Պուշկովը:
13:51 • 27.11.17Գյումրիի բնակարաններից մեկի շքամուտքում դի է հայտնաբերվելԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքում հայտնաբերել տան տիրոջ դին:
13:51 • 27.11.17Սինգապուրը հուսով է 2018 թվականին համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետՍինգապուրի կառավարությունը հուսով է հաջորդ տարի ավարտել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
13:29 • 27.11.17Ախալքալաքում թալանել են հայ պատգամավորի կահույքի սրահը. jnews.geԼույս նոյեմբերի 27-ին գողերը կոտրել են Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը և ներխուժել ներս: Նրանք հափշտակել են 12.000 դոլար կանխիկ գումար: Գողերն իրենց հետ են տարել նաև կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները ...
13:23 • 27.11.17Մոսկովյան դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ երիտասարդ կնոջից ամուսնալուծվելու հայցըՄոսկովյան դատարանը բավարարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի՝ իրենից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից ամուսնալուծվելու վերաբերյալ հայցը: Ինչպես հայտնում է ria.ru-ն, 82-ամյա դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի փոխանցմամբ ...
13:05 • 27.11.17Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահած ոստիկանների վերաբերյալ քրգործի նախաքննությունը. ՀՔԾՔրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
12:56 • 27.11.17Կարելի է օրենքը մի քիչ շրջանցել, բայց թքել օրենքի վրա պետք չէ, եթե ուզում եք պետություն ունենալ. Սամվել Բաբայան (տեսանյութ)Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ …
12:50 • 27.11.17Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական միության շենքի վրա հարձակման գործով 1 մարդ է ձերբակալվելՏեսախցիկները ֆիքսել են, որ կասկածյալի մի ձեռքում քար է եղել, որով նա կոտրել է հայկական միության պատուհանի ապակին, մյուս ձեռքում՝ պոլիէթիլենային տոպրակ: Անցորդներից մեկն այդ պահին հետևել է...
12:44 • 27.11.17Մոսկվայում մի գիշերվա ընթացքում 20 մլն ռուբլի արժողությամբ 5 Mercedes Gelandewagen է այրվելԱղբյուրը հավելում է, որ կրակը տարածվել է 500 քմ մակերեսով տարածքում, ինչից հետո փրկարար ծառայության աշխատակիցները տարհանել են 10 մարդու:
12:36 • 27.11.17Հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում հեռանալ Բալիից՝ ժայթքող Ագունգ հրաբխի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)Բալիի օդանավակայանի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես փակել այն, քանի որ արթնացած հրաբխի մոխիրը հասել է թռիչքի բարձրության:
11:40 • 27.11.17Երևանում 4 անձի, այդ թվում՝ ոստիկանների դանակահարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել էՆոյեմբերի 26-ին՝ ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1993 թ. ծնված Ն. Պ.-ն, «կրծքավանդակի ...
