Երևանյան տներից մեկի բակում արկ է հայտնաբերվել. ահազանգ ԱԻՆ-ում

16:02 • 27.11.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր է մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: