Հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում հեռանալ Բալիից՝ ժայթքող Ագունգ հրաբխի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

12:36 • 27.11.17

Հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում դուրս գալ Ինդոնեզիայի Բալի կղզուց, քանի որ ժայթքող Ագունգ հրաբխի պատճառով տեղի օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը, գրում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ հարյուրավոր չվերթներ հետաձգվել են կամ չեղարկվել, Ինդոնեզիա ուղևորվող մի շարք օդանավեր էլ ստիպված են եղել վայրէջք կատարել Սինգապուրում կամ Ջակարտայում:

Բալիի օդանավակայանի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես փակել այն, քանի որ արթնացած հրաբխի մոխիրը հասել է թռիչքի բարձրության:

Տեղի իշխանությունները հայտարարել են կղզու շուրջ 100.000 բնակչի տարհանման անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ինդոնեզական Բալի կղզում չեղարկվել են բազմաթիվ չվերթներ, քանի որ ավիաընկերությունները «կարմիր նախազգուշացում» են ստացել ժայթքող Ագունգ հրաբխի արտանետած մոխրի տարածման վտանգի համար:

Հրաբխային խիտ մոխիրը բարձրացել է 4.000 մ բարձրության վրա, ինչից հետո հրաբխին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները ստիպված են պաշտպանիչ դիմակներ կրել:

Սեպտեմբերի վերջին Ագունգ հրաբխի ակտիվության կապակցությամբ Բալի կղզու ամբողջ տարածքում արտակարգ դրություն էր հայտարարվել և որպես նախազգուշական միջոց տարհանվել էր 144 հազար մարդ: Այնուհետև ժայթքման սպառնալիքի մակարդակն իջել էր:

 

Flight cancellations have forced travellers to sleep at Bali's Ngurah Rai International Airport

Some of their frustrations were aired on Facebook, with customers either very pleased they had been moved to temporary accommodation or livid they had been left out

Customers have spent hours lining up for information about their flights. This traveller is seen at Ngurah Rai International Airport on Saturday

Balinese Hindus take part in a ceremony on Sunday, where they pray near Mount Agung in hope of preventing a volcanic eruption

Mount Agung volcano is seen spewing smoke and ash in Bali on Sunday. The ash has thrown holiday plans into disarray