Մոսկվայում մի գիշերվա ընթացքում 20 մլն ռուբլի արժողությամբ 5 Mercedes Gelandewagen է այրվել
Անցած գիշեր Մոսկվայի արևմտյան մասում գտնվող ավտոսպասարկման ծառայությունում 5 հատ Mercedes-Benz G500 Gelandewagen մեքենա է այրվել, հայտնում է moslenta.ru-ն՝ մանրամասնելով, որ մեքենաների ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 20 մլն ռուբլին:
Աղբյուրը հավելում է, որ կրակը տարածվել է 500 քմ մակերեսով տարածքում, ինչից հետո փրկարար ծառայության աշխատակիցները տարհանել են 10 մարդու:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:










