Ճապոնիայի ափերին մարդկանց դիերով նավակ է մոտեցել
Ճապոնական Ակիտա պրեֆեկտուրայի ափերին 8 դիակով նավակ է մոտեցել, ինչի մասին ria.ru-ի հետ զրույցում հայտնել են տեղի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները:
Նշվում է, որ դիակների մի մասը փտել է ու կմախքի վերածվել:
Այժմ իրավապահները փորձում են պարզել՝ ում է պատկանում նավն ու ովքեր են մահացածները:
Աղբյուրը մանրամասնում է, որ նավի վրա որևէ հուշող բան չկա, որի օգնությամբ հնարավոր կլիներ պարզել դրա տիրոջ ինքնությունը:










