Իրադարձային
-ից
-ը
11:20 • 30.09.17Գրոհայինները հրապարակել են տեսանյութ՝ ինչպես են Սիրիայում փորձում խոցել ռուսական Սու-25-ը (տեսանյութ)Տեսանյութում երևում է՝ ինչպես է գրոհայինն ապարդյուն փորձում զենիթային կայանքից խոցել Սու-25-ը։
10:52 • 30.09.17ՊՊԾ գնդի գրավման քրգործով անցնող «18-ից» անջատված մասով գործը մակագրվել է Էրեբունու դատարանի նախագահինԴատական տեղեկատվական համակարգի կայքից տեղեկանում ենք, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործից ամբաստանյալներից 11-ի անջատված մասով քրգործը ...
10:27 • 30.09.17Ավստրալիայում տնային տնտեսուհին հատակը սրբելու հարմարանքի օգնությամբ տնից հանել է 2 օձի (տեսանյութ)Սողունների ձայնը խանգարել է Մերֆիին, և նա անկոչ հյուրերից ազատվելու համար բացել է պատուհանը: Դրա հետևանքով պիթոններն ընկել են ուղիղ լոգասենյակ: Այնուհետև անվախ ավստրալուհին շվաբրի միջոցով դրանց դուրս է հանել:
10:20 • 30.09.17Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Թրամփը տարված է իրենով՝ «իր երկրով տարվելու փոխարեն»«Քեզ նվիրիր քո երկրի ղեկավարման գործին, որը դու անում ես շատ վատ, կոնֆլիկտներ ու կոնֆլիկտներ, որոնցից ոչ մեկը դու չես լուծում»,- ասել է Վենեսուելայի նախագահը։
09:32 • 30.09.17Մահվան ելքով պատահար Երևանի կաշեգործների փողոցում. ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 05:16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի վերջնամասում՝ շինհրապարակում, քաղաքացին հայտնվել է իրեն …
09:22 • 30.09.17Ավտովթար Երևանի Բաղրամյան պողոտայում, վարորդներից մեկը տեղում մահացել էԱրտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա …
05:42 • 30.09.17Կանադան, ի տարբերություն ԱՄՆ-ի, չի կրճատի իր դիվանագետների թիվը Կուբայում«Կանադան չի պատրաստվում կրճատել իր աշխատակազմը Կուբայում», - հայտարարել են Կանադական իշխանությունները, ավելացնելով, որ կառավարությունը «հիմքեր չունի հավատալու, որ Կուբայում կանադացի դիվանագետները կամ զբոսաշրջիկները կարող են որևէ կերպ տուժել»:
04:54 • 30.09.17Վենեսուելայի նախագահը խնդրել է Միքայել հրեշտակապետին պաշտպանել իրեն չար ուժերից«Սեպտեմբերի 29-ը Սուրբ հրեշտակապետ Միքայելի օրն է: Նա օրհնում եւ պաշտպանում է մեզ չար ուժերից, սատանաներից, ովքեր ամեն օր վնաս են հասցնում մեր ժողովրդին, այդ թվում՝ Վենեսուելայի աջերը», - ասել է Մադուրոն:
02:41 • 30.09.17Քրդերը բողոքի ակցիա են կազմակերպել Բաղդադի՝ օդային տարածքը փակելու որոշման դեմԱրգելքն ի վերջո ուժի մեջ է մտել, քանի որ Բաղդադը պահանջել էր ինքնավարության իշխանություններից իր վերահսկողությանը հանձնել Էրբիլի և Սուլեյմանիայի միջազգային օդանավակայանները, սակայն քրդական ղեկավարությունը մերժել էր:
02:08 • 30.09.17ԵՄ-ին թվային ոլորտում բարեփոխումներ ու լուրջ ներդրումներ են հարկավոր. Մակրոն«Թվային ոլորտում բարեփոխումներն ու ներդրումները մեզ չեմպիոն դառնալու հնարավորություն կընձեռեն», - ասել է Մակրոնը`նշելով, որ ԵՄ-ին պետք է Եվրոպայի թվային զարգացման համար մեկ ընդհանուր ճանապարհային քարտեզ ունենալ:
01:12 • 30.09.17Քլինթոնը Սուոնսիի համալսարանի դոկտորի կոչում է ստանալուՔլինթոնը հոկտեմբերի 14-ին կայցելի Ուելսի կոմսության Սուոնսի քաղաք: Նա իր գործին նվիրվածության և ողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանության համար հատուկ մրցանակ կստանա:
00:24 • 30.09.17Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում հրդեհ է բռնկվելԴեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
23:54 • 29.09.17ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել մուտքի արտոնագրի տրամադրումը Կուբայի բնակիչներինԱՄՆ Պետքարտուղարությունը կրճատում է իր աշխատակիցների թվաքանակը Կուբայում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին: Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ ղեկավարությունը նաև զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Կուբա մեկնելուց զերծ մնալու մասին:
23:37 • 29.09.17Հրապարակվել է Կրասնոդարում ձերբակալված և 30 մարդու սպանության մեջ կասկածվող «մարդակերների ընտանիքի» բնակարանի խուզարկության տեսանյութըՌԴ Կրասնոդարի երկրամասում հայտնաբերված և ձերբակալված «մարդակերների ընտանիքի» գործով հետաքննության շրջանակներում հրապարակվել է նրանց բնակարանում իրականացված խուզարկության տեսանյութը, որտեղ մարդկային մնացորդներ էին հայտնաբերվել:
22:58 • 29.09.17Կատալոնիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Google-ին ջնջել հանրաքվեի մասին հավելվածըԻնչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, դատարանի որոշման համաձայն՝ Google-ը պարտավոր է ջնջել հավելվածներն ու դրանց հղումները, որոնցում ներկայացվում է, թե ինչպես և որտեղ կարելի է քվեարկել գալիք հանրաքվեին...
