Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել

00:24 • 30.09.17

 

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում, անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել (ներսում կա պահեստավորած անասնակեր):

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:45-ին, մարվել՝ 01:09-ին:

Այրվել է մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր: