Քրդերը բողոքի ակցիա են կազմակերպել Բաղդադի՝ օդային տարածքը փակելու որոշման դեմ

02:41 • 30.09.17

Իրաքի կառավարությունն արգելել է Իրաքյան Քրդստանի տարածքում միջազգային ավիաչվերթների անցկացումը, գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։ 

Արգելքն ի վերջո ուժի մեջ է մտել, քանի որ Բաղդադը պահանջել էր ինքնավարության իշխանություններից իր վերահսկողությանը հանձնել Էրբիլի և Սուլեյմանիայի միջազգային օդանավակայանները, սակայն քրդական ղեկավարությունը մերժել էր:

Ներկա պահին քրդերը բողոքի ակցիա են կազմակերպել օդային տարածքը փակելու որոշման դեմ։ Օդանավակայանների մոտ հավաքված ցուցարարների հսկա ամբոխը սատարում է անկախության հանաքվեն՝ քննադատելով դրան ի պատասխան ընդունված որոշումները: