Քլինթոնը Սուոնսիի համալսարանի դոկտորի կոչում է ստանալու
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Սուոնսիի համալսարանի դոկտորի կոչում կստանա, գրում է Ռոյթերզ լրատվամիջոցը:
Քլինթոնը հոկտեմբերի 14-ին կայցելի Ուելսի կոմսության Սուոնսի քաղաք: Նա իր գործին նվիրվածության և ողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանության համար հատուկ մրցանակ կստանա:
«Մեծ պատիվ է, որ նախկին Առաջին տիկինն ընտրություններից հետո իր առաջին հրապարակային ելույթը հենց Սուոնսիի համալսարանում է ունենալուլ», - Պրոֆեսոր Ռիչարդ Դևիսը՝ Քլինթոնին կոչելով միջազգային նշանակության դեմք:










