Ավստրալիայում տնային տնտեսուհին հատակը սրբելու հարմարանքի օգնությամբ տնից հանել է 2 օձի (տեսանյութ)

10:27 • 30.09.17

Ավստրալական Բայֆիլդ քաղաքի բնակչուհի Պետրինա Մերֆին, տան լոգասենյակում 2 պիթոն հայտնաբերելով, խուճապի չի մատնվել ու սողուններին դուրս է քշել հատակը սրբելու հարմարանքի օգնությամբ:

Ինչպես նշում է ria.ru-ն, սկզբում օձերը սողացել են տան տանիքով՝ լոգասենյակի վերևում գտնվող թափանցիկ պատուհանի մոտ: Սողունների ձայնը խանգարել է Մերֆիին, և նա անկոչ հյուրերից ազատվելու համար բացել է պատուհանը: Դրա հետևանքով պիթոններն ընկել են ուղիղ լոգասենյակ: Այնուհետև անվախ ավստրալուհին հատակը սրբելու հարմարանքի միջոցով դրանց դուրս է հանել:

«Այնքան ուրախ եմ, որ լոգասենյակս արդեն մաքուր է»,-ասել է կինը: