Կատալոնիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Google-ին ջնջել հանրաքվեի մասին հավելվածը

22:58 • 29.09.17

Կատալոնիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Google-ին ջնջել ինքնավար մարզի անկախության հանրաքվեին նվիրված բոլոր հավելվածներն ու հղումները:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, դատարանի որոշման համաձայն՝ Google-ը պարտավոր է ջնջել հավելվածներն ու դրանց հղումները, որոնցում ներկայացվում է, թե ինչպես և որտեղ կարելի է քվեարկել գալիք հանրաքվեին: Տվյալ հավելվածն ստեղծվել է компанией Catalonia Voting Software ընկերության կողմից:

Դատական որոշմամբ՝ որոնողական հսկան պետք է արգելափակի նաև տվյալ ընկերության բոլոր հավելվածները:

 Աղբյուրի հաղորդմամբ՝ Google Իսպանիա ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենն ավելի վաղ հայտարարել էր, որ բովանդակությունը կջնջվի դատարանի որոշման առկայության դեպքում:

 Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի որոշմամբ՝ անկախության մասին հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին: