Իրադարձային
-ից
-ը
19:20 • 24.08.16Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-իԻտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73 մարդու: Վերջին տվյալների համաձայն՝ 20 մարդ մահացել է Մարկե շրջանում և 53 մարդ Ակումոլի և Ամատրիչե քաղաքներում, որոնք գտնվում են Լացիո շրջանում։ Անհետ կորածների թիվը պարզել դեռևս հնարավոր չէ։
19:17 • 24.08.16Արայիկ Խանդոյանը չի հանի թեկնածությունը Ծաղկահովիտում. նրա կալանքի գործով վճիռը կհրապարակվի առավոտյանՔիչ առաջ Վերաքննիչ դատարանում ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ ՀՔԾ քննիչը դատարանում ասել է, որ Խանդոյանին ազատելու...
18:42 • 24.08.16ՃՏՊ ՌԴ Վորոնեժի տարածաշրջանում. կա հայազգի 2 զոհ, 2 վիրավորՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովորոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Պ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
18:36 • 24.08.16Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը97 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը։
18:22 • 24.08.16Կենտրոնական Իտալիայում նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել. երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իԻտալիայի կենտրոնական հատվածում տեղի ժամանակով 14:00-ին (երևանյան ժամանակով` 16:00) երկրորդ ստորգետնյա ցնցումն է տեղի ունեցել` 4.9 մագնիտուտ ուժգնությամբ:
17:13 • 24.08.16«Սիրիական ազատ բանակն» ԻՊ-ից խլել է 4 գյուղ, սպանվել է ԻՊ-ի 46 անդամՆշվում է, որ միջազգային կոալիցիոն ուժերը Ջերաբլուսի շրջանում շարունակում են օդային հարվածներ հասցնել ԻՊ-ին, թուրքական ԶՈՒ-ն ԻՊ-ի ահաբեկիչներին հասցնում է նաև հրետանային հարվածներ:
17:05 • 24.08.16Կանադայում մահմեդական կին ոստիկաններին թույլատրել են գլխաշոր կրելՆրա խոսքով`գլխաշոր կրելու թույլտվությունը պետք է մահմեդական կանանց խրախուսի իրավապահ մարմինների աշխատակից դառնալ:
16:51 • 24.08.16Աշխարհի ամենամեծ օդանավն ընկել է Անգլիայում թեստային թռիչք իրականացնելիսAirlander 10-ն ինքնաթիռի, ուղղաթիռի և դիրիժաբլի հիբրիդ է: Հելիումով լցված 92 մետրանոց օդանավը կարող է օդում մնալ երկու շաբաթ:
15:43 • 24.08.16Վերաքննիչը մերժեց բողոքները. Անդրիաս Ղուկասյանը առնվազն մեկ ամիս կմնա կալանքի տակ«Չնայած դռնփակ նիստ է, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ դատարանը հատուկ հարց ուղղեց Անդրիաս Ղուկասյանին, թե եթե նա ազատ արձակվի արդյոք շարունակելո՞ւ է իր ընդդիմադիր որոշումը, ինչին Անդրիաս Ղուկասյանը դրական պատասխան տվեց ...»։
15:26 • 24.08.16Գերմանիայի կառավարությունը հաստատել է քաղաքացիական պաշտպանության հայեցակարգըՓաստաթղթում թվարկվում են բնակչության պաշտպանության հիմնական քայլերը զինված հարձակման, ահաբեկչությունների, կիբեռհարձակումների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում:
15:22 • 24.08.16Ֆրանսիայում ոստիկանները մուսուլման կնոջը ստիպել են հանել բուրկինին (լուսանկարներ)Աղբյուրը մանրամասնում է, որ լողափում բուրկինի կրելու արգելքը խախտելու համար ոստիկանները կնոջից պահանջել են 38 եվրո տուգանք վճարել:
14:39 • 24.08.16Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից. Չավուշօղլու«Սիրիայի քրդական ուժերը պետք է հեռանան Եփրատից արևմուտք ընկած հատվածներից և գնան արևելք: Եթե դա չիրականանա, Անկարան կանի անհրաժեշտ ամեն բան»,- ասել է Չավուշօղլուն:
14:27 • 24.08.16Արագածոտնի բնակչուհին սխալմամբ էսենցիայի լուծույթ է խմել և մահացել. shamshyan.comԸստ նախնական տեղեկությունների՝ թունավորման պատճառը եղել է այն, որ Զ. Խաչատրյանը տանը ջրի փոխարեն սառնարանում դրված էսենցիայի լուծույթ է խմել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
14:22 • 24.08.16Իտալիայում զոհերի թիվը հասել է 37-իԱռավել շատ զոհեր գրանցվել են իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում, իսկ Ամատրիչեում ամբողջությամբ ավերվել է քաղաքի կենտրոնը:
13:12 • 24.08.16Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի, կորած է համարվում առնվազն 100 մարդ (լուսանկարներ)Ավելի վաղ Ansa գործակալությունը, վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղական բաժնի հայտարարությունը, հայտնել է, որ միայն Պեսկարա դել Տրոնտոյում զոհվել է 10 մարդ:
