Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը

18:36 • 24.08.16

97 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը։ Այս մասին հաղորդում է Süddeutsche Zeitung-ը:

Նշվում է, որ Շելը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1974-1979 թվականներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ կառավարությունը հաստատել է տեղեկատվությունը: