Իտալիայում զոհերի թիվը հասել է 37-ի

14:22 • 24.08.16

Կենտրոնական Իտալիայում այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:

 

Ավելի վաղ հաղորդվել է 24 զոհի և առնվազն 100 կորածի մասին:

 

Առավել շատ զոհեր գրանցվել են իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում, իսկ Ամատրիչեում ամբողջությամբ ավերվել է քաղաքի կենտրոնը:

 

Ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում՝ լույս չորեքշաբթի:

 

Ստացվող տվյալների համաձայն՝ ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում:

 

Երկրաշարժի գոտի են ուղղվել Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության աշխատակիցները և ինժեներական զորքերի ստորաբաժանումները:

 

Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել տուժած շրջաններ տանող ճանապարհներով երթևեկելուց: