Ֆրանսիայում ոստիկանները մուսուլման կնոջը ստիպել են հանել բուրկինին (լուսանկարներ)

15:22 • 24.08.16

Ֆրանսիական Նիցցա քաղաքի լողափերից մեկում ոստիկանները մուսուլմանական լողազգեստ (բուրկինի) և գլխաշոր կրող կնոջը ստիպել են հանել դրանք և տուգանքի են ենթարկել նրան, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ լողափում բուրկինի կրելու արգելքը խախտելու համար ոստիկանները կնոջից պահանջել են 38 եվրո տուգանք վճարել:

 

Նշվում է, որ Կաննում, Նիցցայում և Լազուրային ափի այլ քաղաքներում մուսուլմանական լողազգեստ կրելն արգելող օրենքի ուժի մեջ մտցնելուց հետո ֆրանսիական լրատվամիջոցները կանոնավոր կերպով տեղեկացնում են դրա խախտման դեպքերի մասին: