Իրադարձային
-ից
-ը
11:40 • 20.11.26Երևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էՀայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
11:40 • 20.11.26ՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներՀարվածների հետևանքով վնասվել են Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջ՝ Պոդոլսկո-Վոսկրեսենսկին, Դարնիցկին և Հարավայինը։ Որոշ կամուրջներով տրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է։
11:24 • 20.11.26Գրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրԱյժմ Մեյը կկարողանա պաշտոնապես ներկայացնել խնդրագիրը Համայնքների պալատում, որից հետո Կանադայի դաշնային կառավարությունը պատասխան պատրաստելու համար կունենա 45 օրացուցային օր։
11:00 • 20.11.26Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրԲժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
10:59 • 20.11.26Վրաստանում շենքում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhերի թիվը հասել է վեցի. նոյեմբերի 22-ը Սգո օր է հայտարարվելԱյդ օրը արգելված են զանգվածային ժամանցային միջոցառումները, ինչպես նաև բոլոր շենքերի վրա կխոնարհվեն պետական դրոշները։
09:38 • 20.11.26Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnրՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
08:57 • 20.11.26Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՀրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի արտադրամասի մյուս հատվածներ:
08:24 • 20.11.26Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցելԲախումից հետո երկու փոխադրամիջոցներն էլ բռնկվել են, և ուղևորները ներսում փակված են մնացել։
23:42 • 19.11.26Ղարաբաղից տեղահшնված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ Ադրբեջան․ ՆԳՆ պարզաբանումըՏարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
20:30 • 19.11.26Մյասնիկյան պողոտայում «Tesla»-ն բшխվել է երկաթե էլեկտրասյանն ու շինության համար տեղադրված թիթեղյա պարսպինԸստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
20:03 • 19.11.26Փորձնական ներդրել ենք առանց գլխարկի պատվի առնելու գործընթացը․ Էդվարդ Ասրյան (տեսանյութ)ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը խոսել է առանց զինվորական գլխարկի պատվի առնելու և շարքում «Ազա՛տ» հրամանի կատարման փոփոխությունների գործընթացի մասին։
19:52 • 19.11.26Փաշինյանը պшտերազմ է հայտարարել լրագրողներին. Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունըՀայաստանի ժուռնալիստների միությունը բազմիցս իշխանություններին և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հորդորել է կոռեկտ լինել լրագրողների հետ զրույցներում, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, չխոչընդոտել նրանց աշխատանքը։
19:37 • 19.11.26Սիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
19:16 • 19.11.26Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրում բшխվել են «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաներըՎթարի մեղավորը եղել է «Hyundai Elantra»-ն, որը խաչմերուկն անցել է կարմիր լույսի առկայությամբ՝ վթարային իրավիճակ ստեղծելով «Mercedes»-ի վարորդի համար, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը։
18:43 • 19.11.26Փոստային ծառայություններ մատուցող ընկերությունից գnղացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս․ երկու անձ ձերբակալվել էՇինարարների փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է բժշկական դիմակ, այլ պարագաներ, նաև՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նա և Նուբարաշենի բնակիչ 34-ամյա ընկերը կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են նախաքննական մարմին։
