Իրադարձային
-ից
-ը
13:10 • 19.11.26Վեհափառն ու Արգենտինայի գործարար պատվիրակությունն անդրադարձել են հայ և արգենտինացի ժողովուրդների ջերմ հարաբերություններինՀանդիպմանը պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան են ժամանել հայաստանյան գործընկերների հետ քննարկելու գործարար կապերի ընդլայնման ու ներդրումների հնարավորությունները և զարգացնելու երկու երկրների տնտեսական համագործակցությունը։
13:08 • 19.11.26Մաhը հայկական կալանավայրում հարցեր է առաջացնում, որոնք Եվրոպան չի կարող անտեսել. EU TodayԿալանքը պետք է ապահովի դատական վարույթի անխափան ընթացքը, այլ ոչ թե ծառայի որպես պատիժ՝ նախքան մեղադրյալի դատապարտվելը։
12:55 • 19.11.26Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
12:48 • 19.11.26Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԴա նորմալ է, այն տեղերում, որտեղ հարկ է համարում խորհրդակցել խորհրդակցում է, որտեղ պետք չէ՝ ոչ
12:46 • 19.11.26Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազիՀանրապետության տարածքում նոյելբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
12:13 • 19.11.26Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտորԱյս պաշտոնավարմանը նախորդել է նրա քաղաքական և պետական գործունեությունը․ 2018-2019 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2019-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր։
11:02 • 19.11.26Ո՞վ ասաց, որ ԱԽ-ն լուծարվելու է, կարող է՝ այլ ձև կոչվի. ենթադրում եմ՝ կլինի Անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի կարգավիճակ. ՍիմոնյանՍիմոնյանը հավելել է, որ Անվտանգության խորհրդի ինստիտուտնն 99%-ով գործում է միայն պոստսովետական երկրներում, որոնք նախագահական են:
10:38 • 19.11.26Սաուդյան Արաբիան nչնչացրել է հnւթիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված hրթիռը. ReutersԱվելի վաղ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը գործարկել էր Արտակարգ իրավիճակների վաղ նախազգուշացման ազգային հարթակը՝ Էր Ռիադի բնակիչներին ծանուցելով հնարավոր սպառնալիքի մասին։
23:21 • 18.11.26Շnրթում՝ Օշական գյուղում. կասկածյալները «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի»՝ Գևորգ Մելիքյանի, եղբայրն ու նրա որդին ենԴեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն հետագա ընթացքը լուծելու համար։
22:45 • 18.11.26Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում․ 22-ամյա երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոցՎթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
22:27 • 18.11.26Պայմանագրային զինծառայող է մшհացել․ ՊՆԴեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
21:18 • 18.11.26Կաթողիկոսը Հայորդյաց տների սաներին մաղթել է, որ զորանան հավատքի մեջ, լինեն ազգի արժանավոր զավակներՄալաթիայի Հայորդյաց տանը կայացած վիկտորինայի հարցերը կազմվել էին աստվածաշնչյան պատմությունների հիման վրա, որոնք սաներն ուսումնասիրել էին կրոնի դասերին։ Եզրափակիչ փուլի մասնակիցներին ընծայվեցին Աստվածաշունչ մատյաններ։
20:20 • 18.11.26Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկումԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
19:55 • 18.11.26Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղումՄեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
19:00 • 18.11.26Դшնակահարված քաղաքացին տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն․ նրան մարմնական վնшսվածքներ է պատճառել հարազատ եղբայրըՄինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավոր Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ղուկաս Վ.-ն է։
