Իրադարձային
-ից
-ը
13:24 • 11.10.14Ամենայն Հայոց կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի պատրիարքն այցելել են ԾիծեռնակաբերդՆախագահությամբ Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ եկեղեցիների հովվապետերի, կատարվել է հոգեհանգստյան արարողություն հայ և ասորի նահատակների հոգիների հանգստության համար:
13:16 • 11.10.14Երևան է ժամանել Վիենի քաղաքապետը՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը«Երևանում գտնվելն իսկապես հաճելի է, և պետք է խոստովանեմ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով»,- ասել է Տիերի Կովակսին։
12:59 • 11.10.14ՌԴ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կլինի ԲաքվումԱյցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2015թ.-ի համագործակցության պլանի ստորագրում:
12:43 • 11.10.14Հայաստանի և ԵՏՄ-ի միջև ընդհանուր սահմանի բացակայությունը խնդիր չէ. ԵՏՀ նախագահ«Ընդհանուր սահմանի բացակայությունը ոչ մի խոչընդոտ չի առաջացնում»,- հայտարարել է Խրիստենկոն «Вести в субботу с Сергеем Брилевым» հաղորդմանը տված հարցազրույցում:
12:35 • 11.10.14Դիլիջանի միջազգային դպրոցն ունի 96 աշակերտ և 25 ուսուցիչ. դպրոցը պաշտոնապես բացվեցԴպրոցում ուսուցումը հայերեն է և իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: 2017թ-ից կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը:
12:26 • 11.10.14«Էրեբունի-Երևան 2796»-ին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանը«Մմշտապես երիտասարդ Երևանն իսկապես զարգանում է օրեցօր և յուրաքանչյուր այցի ընթացքում քաղաքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել նկատելի են դառնում»,- ասել է Վլ. Պետրոսյանը։
12:24 • 11.10.14ԱՄՆ-ում հաքերները գողացել են Kmart խոշոր առևտրային ցանցի գնորդների բանկային քարտերի համարներըԸնկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի սկզբին չարամիտները րիթեյլերի վճարային համակարգ են ներդրել նոր վնասակար ծրագրային ապահովում՝ նման համակարգչային վիրուսի:
12:10 • 11.10.14«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան է այցելել Կրասնոդարի քաղաքապետը«Երևանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է, ու համոզված եմ, որ մեր բարեկամությունն անպայման կվերաճի նաև վստահելի ու հեռանկարային գործընկերության»,- ասել է Վլադիմիր Եվլանովը։
12:01 • 11.10.14Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետՍերբիայի Նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի առավելագույն ջանքեր՝ հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու և համագործակցությունը խորացնելու համար:
11:38 • 11.10.14Վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է Համաշխարհային բանկի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետԶրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
11:37 • 11.10.14Կիմ Չեն Ընը հիվանդության պատճառով 100-օրյա արձակուրդ է վերցրել. ReutersՆրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը վնասվածքը ստացել է զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են օգոստոսի վերջին- սեպտեմբերի սկզբին:
11:00 • 11.10.14Պեկինը հրաժարվել է փոխել Հոնկոնգի կառավարման մոդելը«Չինաստանի կենտրոնական կառավարությունը Հոնկոնգը ղեկավարելու ժամանակ միշտ ուղղորդվել է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով: Այդ քաղաքականությունը չի փոխվել»,-ասել է չին պաշտոնյան:
10:22 • 11.10.14Մալալա Յուսուֆզայը և Կայլաշ Սաթհարթհին վտանգել են իրենց կյանքն ավելի լավ աշխարհ կառուցելու համար. Օբամա«Մալալան և Կայլաշը բախվել են սպառնալիքների, նրանք վտանգել են իրենց կյանքն ուրիշներին փրկելու, հաջորդ սերունդների համար ավելի լավ աշխարհ կառուցելու համար»,-ասել է նա։
09:48 • 11.10.14Ապակենտրոնացումը կարող է սկսվել 2015 թվականի հունվարին. Ուկրաինայի փոխվարչապետՆա նշել է, որ «ամենակարևորը ֆինանսական ապակենտրոնացումն է, երբ միջոցներ կմնան տարածքներում մարդկանց ծախսերի համար»: «Այդ ամենը կարելի է անել արդեն հունվարի 1-ից»,- ասել է փովարչապետը:
09:44 • 11.10.14«Իսլամական պետության» գրոհայինները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել հերթական լրագրողին«Ֆրանս պրես» գործակալության համաձայն՝ լրագրողի անունը Ռաադ ալ- Ազաուի է, նա 37 տարեկան էր, աշխատել է Sama Salaheddin հեռուստաալիքում։
