ՌԴ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կլինի Բաքվում

12:59 • 11.10.14

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով լինելու է Ադրբեջանում:

 

Այդ մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝  երկրի պաշտպանության նախարարությանը հղումով:

 

Այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2015թ.-ի համագործակցության պլանի ստորագրում: