Իրադարձային
-ից
-ը
23:18 • 28.09.23Չենք մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չլինի և գնանք նոր ընտրության․ Հայկ Մարությանը սպասում է «Հանրային ձայն» կուսակցության արձագանքին (տեսանյութ)Նա նաև հայտարարեց, որ մամուլից տեղեկացել է՝ «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի գալու նիստին, որպեսզի քվորում չապահովի, ուստի մնում է միայն «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը։
22:54 • 28.09.23ԼՂ-ից տեղահանվածները դեռ շոկային վիճակում են. իրենց հետ աշխատում են հոգեբանները. ՏԿԵ փոխնախարար«Բացի հումանիտար աղետից, ԼՂ-ում կար նաև վառելիքի սուր խնդիր, մեքենաները մի կերպ են հասնում Հակարիի կամուրջ և այն անցնում. մենք տեղադրել ենք մի քանի կետ, որտեղ տրամադրում ենք բենզին, որպեսզի կարողանան հասնել Գորիս և մյուս համայնքներ»,- ասաց նա:
22:35 • 28.09.23Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ի վրա հարձшկման համար Ադրբեջшնին դատապարտող բանաձևՀաղորդվում է, որ հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի հարձակումից հետո:
22:09 • 28.09.23Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հակամարտությունների լուծման հարցում իր ջանքերը ներդնելու պատրաստակամություն է հայտնելԻռլանդացի գործընկերը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը:
22:01 • 28.09.23Հայաստանը պետք է անի հնարավորը Ռուբեն Վարդանյանին գերությունից ազատելու և Բաքվում պահվող մեր մի քանի տասնյակ գերիներին վերադարձնելու հարցում․ Թաթուլ ՀակոբյանՎերջին անգամ Վարդանյանի հետ շփվել եմ առցանց՝ շաբաթներ առաջ: Թեման կրկին Արցախն էր:
21:48 • 28.09.23ՄԻՊ-ը ՀՀ-ում ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՊաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց առևանգելու, հայ ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային և վատ վերաբերմունքի այլ ձևերի և այլ դեպքերին:
21:35 • 28.09.23ԼՂ-ից տեղահանված Սարդարյանների ընտանիքում այսօր երեխա է լույս աշխարհ եկել (տեսանյութ)Սարդարյանների ընտանիքը տեղահանվել է Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից և վերաբնակեցվել Իջևանում։ Ընտանիքի արու զավակը ծնվել է Իջևանի բժշկական կենտրոնում:
21:18 • 28.09.23Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել են անձնական իրեր (լուսանկարներ)«Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ», - նշված է հաղորդագրության մեջ։
21:03 • 28.09.23ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կոչ է արել Երևանին ու Բաքվին հարգել մարդասիրական իրավունքը ԼՂ-ում«Կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները», - ասել է նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է։
20:44 • 28.09.23Լաչինի միջանցքը պետք է մշտապես բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար. Սամանտա ՓաուերԱՄՆ ՄԶԳ տնօրենը շեշտել է Ադրբեջանի պարտավորությունը՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, հարգելու մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
20:22 • 28.09.23Ժամը 20։00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 76,407 անձ, Հակարիի կամուրջը հատել է 15,914 տրանսպորտային միջոցՎերջին տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3665, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում 1958, Վայոց Ձորի մարզ՝ 1070, Տավուշի մարզում՝ 797։
19:55 • 28.09.23Ամենամեծ սրիկայությունն այն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով և անմիջապես իրենից հետո «ականապատում» այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց․ Սեյրան ՕհանյանՀայաստանի Հանրապետության իշխանությունը, ամագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին եւ ապօրինի ձերբակալված մեր մյուս հայ
19:49 • 28.09.23Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ կտեղակայիԱՄՆն հայտնում է, որ Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ Disaster Assistance Response Team է տեղակայել՝ համակարգելու ԱՄՆի մարդասիրական աջակցությունը Այս մասին Հայաստան այցից հետո հայտարարություն է տարածել ԱՄ
19:40 • 28.09.23Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահինԿողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին:
19:33 • 28.09.23Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա պատվով հայ է, ով անձնուրաց նվիրված է ամեն հայկականին, հայկական աշխարհին, Հայաստանին և Արցախին․ Մանե ԹանդիլյանԵս չեմ ճանաչում այդպիսի երկրորդ մարդու, որն այդքան մեծարեր ամեն հայկականը, ինչն էլ ընկած էր նրա որոշուման հիմքում` անել ամեն բան` պահպանելու հայկական հնագույն բնօրրան Արցախը։
