Իրադարձային
-ից
-ը
12:21 • 07.08.23Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ. զոհվել է 4 սիրիացի զինվորՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գիշերն Իսրայելի ավիահարվածի հետևանքով չորս սիրիացի զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել են, երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը, գրում է mehrnews.com-ը։
12:07 • 07.08.23Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի ԱԺ նախագահԴավիթ Իշխանյանը թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 9-ը։
11:29 • 07.08.23Փրկարարները Սևանա լճից 35-ամյա քաղաքացու դի են դուրս բերելՕգոստոսի 6-ին, ժամը 23:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
11:29 • 07.08.23Aquatek Sport Complex-ում մերժել են, իսկ «Ջրաշխարհ»-ում՝ թույլ տվել, սակայն բացօթյա լինելու պատճառով ծնողները չեն համաձայնվել. նոր մանրամասներ միջադեպիցՀասմիկ Սողոմոնյանը նշեց, որ երեխաները հուսախաբ չեն եղել, երեխաների աջակցության կենտրոնի շնորհիվ կարողացել են այլ լողավազան գնալ և իրենց օրը տոն դարձնել։
11:24 • 07.08.23Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց, որովհետև իր խոսքում ոչինչ չկար ճգնաժամի կառավարման և մարդկանց ապագայի մասին․ Տիգրան ԱբրահամյանԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
11:11 • 07.08.23Մենք անառակ զավակ չենք, շնորհակալ ենք, բայց հորդորում եմ ՀՀ իշխանություններին զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը․ ԱՀ նախագահ2023 թվականին ՀՀ-ի կողմից Արցախին տրամադրվել է արդեն 136 մլրդ դրամ, բայց հաշվենք, որ դրանից մոտ 52 մլրդ-ն ուղղել ենք Հայաստանի բանկերի վարկերի մարմանը, որը ստանձնել է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո՝ փրկելու ՀՀ բանկային համակարգը:
11:04 • 07.08.23Արցախում իշխող խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ- ական Դավիթ Իշխանյանի թեկնածությունըՆիստին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։
10:49 • 07.08.23Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը և շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխությամբ․ ՀարությունյանԱռաջին փուլում քննարկվում էր՝ երթուղին որտեղով պետք է ընթանա, Ադրբեջանն ուներ իր առաջարկությունը, Ռուսաստանն ուներ իր առաջարկությունը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկությունը։
10:38 • 07.08.23Երևանը պետք է ապրելու քաղաք լինի բոլորիս համար. Մանե Թանդիլյան«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վանաձորից Երևան եկած հաշմանդամություն ունեցող երեխաներին «Ջրաշխարհ» չթողնելու դեպքին
10:37 • 07.08.23Քարակերտ գյուղում բախվել են «Opel Vectra» և «Mercedes-Benz» ավտոմեքենաներըՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
10:31 • 07.08.23Եռակողմ հայտարարության ոչ մի կետ այսօր, կարծես, չի պահպանվում. Արայիկ ՀարությունյանԵռակողմ հայտարարությունը, որն առաջին փուլում ծանր ընկալվեց, հենց այն հենման կետն էր, կամ այն հնարավորությունը, ինչը թույլ էր տալիս մեզ պայքարելու մեր ինքնորոշման համար։
10:15 • 07.08.23Վագիֆ Խաչատրյանի դեպքն ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է․ ԱՀ նախագահՑանկացած առաջարկության հիմքում պետք է նաև դիտվի մեր անվտանգությունը և Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը հենց ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է:
09:58 • 07.08.23Պեսկովը մեկնաբանել է «Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը» հայտարարությունըՌուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է The New York Times-ի հոդվածում իրեն վերագրված աղմկահարույց հայտարարությանը, որ «Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը»։ Պեսկովի խոսքով՝ The New York Times-ն իր ասածը սխալ է մեկնաբանել:
09:48 • 07.08.23Արևմուտքը ջանք է գործադրել երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու հարցում, Ադրբեջանը հրաժարվել է․ Արայիկ ՀարությունյանԱրևմուտքի՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի կողմից միասնական ջանք է գործադրվել երրորդ երկրում Բաքու- Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու համար, ինչին արցախյան կողմը դրական է արձագանքել ՝հատկապես, որ այն մոտ էր միջազգային ձևաչափին։
09:21 • 07.08.23ՄԻՊ-ը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումը․ ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը «Ջրաշխարհ»-ում տեղի ունեցած միջադեպինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի արձագանքել է հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչնդոտելու միջադեպին։ Այս մասի հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
