Իրադարձային
-ից
-ը
11:47 • 19.06.23Ե՛վ ադրբեջանցիները, և՛ հայերն ասում են, որ ապաշրջափակման գործընթացում ամենամեծ առաջընթացը գրանցվել է Ռուսաստանի մասնակցությամբ հարթակում. ՕվերչուկՄեր բանակցող գործընկերները համաձայն են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ ստեղծված հարթակում, դա ասում են և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, ամենամեծ առաջընթացն է գրանցվել։ Եվ այստեղ այսօր նկատվում է արդյունք...
11:19 • 19.06.23Հունաստանի ափերի մոտ ներգաթյալների նավի խորտակման հետևանքով ավելի քան 300 պակիստանցի է զոհվել․ Պակիստանում համազգային սուգ է հայտարարվելՀունաստանի ափերի մոտ հունիսի 14-ին նավի խորտակման հետևանքով 300-ից ավելի պակիստանցի է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել Պակիստանի սենատի նախագահ Մուհամմադ Սադիք Սանջրանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը:
10:41 • 19.06.23Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ. Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
10:23 • 19.06.23Ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը․ ՕվերչուկՓաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։ Իհարկե, այսօր շատ բան կարելի է անել՝ հիմնվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա...
10:21 • 19.06.23Մետրոյի Սուրմալուի կայարանի կառուցման մասին շուտով կհայտարարենք. Ավինյան (տեսանյութ)Շուտով պիտի հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին:
10:12 • 19.06.23Խորենացի փողոցում կայանված Opel Astra-ում փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի․ Shamshyan.comԵրեկ՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 10 շենքի մոտ կայանված ավտոմեքենայում դի կա:
09:23 • 19.06.23Ադրբեջանը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ԱՀ ՊՆՀունիսի 18-ի ժամը 09:30-ից մինչև հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
09:17 • 19.06.23Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի և Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆՀունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
08:46 • 19.06.23Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
08:28 • 19.06.23Արցախի Կաղարծի համայնքում ավտոմեքենա է այրվելՀունիսի 18-ին ժամը 22:17-ին, Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։
08:19 • 19.06.23Թուրքիայում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ, իսկ մյուսինը՝ 4 մագնիտուդ։
07:57 • 19.06.23Ասկերանի շրջանում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել, որոշ բնակելի տների առաջին հարկերը լցվել են անձրևաջրովՀունիսի 18-ին Ասկերանի շրջանում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել, հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
07:44 • 19.06.23Իջևանում բախվել են «VAZ-2107» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներից մեկի վիճակը ծանր էՀունիսի 18-ին, ժամը 23։41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի «Կասկադ» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
23:30 • 18.06.23Մակրոնի որոշման համաձայն՝ Միսաք Մանուշյանի աճյունը կամփոփվի Ֆրանսիայի պանթեոնումԸստ դեսպանության՝ Միսաք Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսնադր Դյուման և այլք
21:55 • 18.06.23Փլուզվել է տան երկշերտ հենապատի առաջին շերտը, վնասվել է ջրի խողովակը․ փրկարարները սահմանազատել են տարածքըՎնասներ անձրևի հետևանքով
