Իրադարձային
-ից
-ը
14:59 • 14.06.21«ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության ժամկետներ չեն նշվի, սակայն մեր դուռը միշտ բաց է»․ ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հստակ ժամկետներ կամ հնարավոր ժամկետներ չի հաղորդելու։
14:47 • 14.06.2129-ամյա կինը, 2018-ի գարնանը գտնվելով հղի վիճակում, իր մոր հետ որոշել է վաճառել երեխային. հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. ՔԿԵրևանի բնակչուհին, ընդհանուր համաձայնության գալով 29-ամյա կնոջ և նրա մոր հետ, իր միջոցներով հղի կնոջը տարել է տարբեր բժշկական կենտրոններ՝ հետազոտման և հաշվառման ներկայացրել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում:
14:45 • 14.06.21Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին կան ադրբեջանցի զինծառայողներ, նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են․ ՄԻՊԲացի այն, որ նրանց ներկայությունը խաթարել է ԵԱՀԿ պահանջներով երաշխավորված բնակչության անվտանգ ու խաղաղ կյանքը, նաև Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի շարունակվող խախտում է:
14:40 • 14.06.21«Ավելի ճշգրիտ է, քան ՊՇՌ թեստը»․ բրիտանական ընկերության ստեղծած սարքը 15-30 րոպեում կարողանում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց (լուսանկարներ)Ինչպես նշվում է, սարքը կորոնավիրուսով հիվանդ մարդկանց կարողանում է տարբերակել հիվանդության ժամանակ «նրանց մաշկի կամ շնչառության բույրից», ինչից հետո միանում է հատուկ ազդանշանային համակարգը։ Նշվում է, որ ճշգրիտ սենսորը վարակակիրներին հայտնաբերում է առավելագույնը 30 րոպեում։
14:38 • 14.06.21Եղեգնաձորի բնակիչը բութ առարկայով հարվածել է իր բարեկամին, վերջինս մահացել է. ՔԿՆախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
14:30 • 14.06.21Հնարավոր է՝ ՔՊ-ի հավաքներին երեխաների ներգրավման պատճառներից մեկն այն է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողները չհայհոյեն և խնդիրներ չլինեն. Ռ. Մելիքյանը՝ հանրահավաքներին երեխաներ ներգրավելու մասին«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամների ասուլիսը (տեսանյութ)
14:23 • 14.06.21«ՆԱՏՕ-ն համակարգված կդիմակայի Չինաստանին, բայց «սառը պատերազմ» չի սկսի նրա դեմ». ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգայնորեն դիմակայություն սկսելու մասին, բայց «սառը պատերազմ» չի սանձազերծի Պեկինի դեմ:
14:13 • 14.06.21Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվըՆախարարությունը հրապարակել է զոհված 2904 զինծառայողների լուսանկարները, անուն-ազգանունները, զինվորական կոչումների մասին տեղեկություններ:
13:53 • 14.06.21Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին (տեսանյութ)Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ ձայնագրությունը հունիսի 7-ի է, Պապիկյանն ասաց՝ որևէ մեկնաբանություն չունի՝ չհերքելով խոսակցության փաստը։
13:44 • 14.06.21Թուրքիան Սիրիայում հիվանդանոցի հրթիռակոծման համար «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» մեղադրելով նպատակ ունի ճնշում գործադրել Բայդենի վրա․ Jerusalem PostԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով 13 մարդ էր զոհվել, 27-ը՝ վիրավորվել:
13:38 • 14.06.21Մի նայեք դրա հիստերիկ ճղճղոցներին, մեր ժողովուրդն ուժեղ, կամային, հարգանք պարտադրող ղեկավարի է արժանի. Աղվան Վարդանյան (տեսանյութ)Նա շեշտեց՝ մեր երկրին արժանապատիվ խաղաղություն է պետք , մարդանց հոգսը կիսող իշխանություն է պետք և ղեկավար է պետք, որը հարգանք կպարտադրի թե՛ բարեկամին, թե՛ թշնամուն:
13:34 • 14.06.21Խոզակերպ իշխանությունը մեր երկրի ամենամեծ պրոբլեմն է․ մենք ՀՀ-ում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է․ «ձայն բազմաց՝ ձայն Աստծո»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Մենք գտնվում ենք մի գյուղում, տարածքում, որը մեր քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է, որովհետև այստեղ գտնվում Խոր Վիրապը, որը կառուցվել Լուսավորչի գբի վրա, որտեղ նա պահվել է։
13:32 • 14.06.21ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջըՆույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:
13:31 • 14.06.21Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանում Էրդողանի ելույթի պատճառով կորոնավիրուսի թեստ կհանձնենԻնչպես նշվում է, թեստերի հանձնումը կապված է Միլի Մեջլիսում հունիսի 16-ին կայանալիք նիստի հետ, որի ընթացքում ելույթ կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշենք, որ Էրդողանը հունիսի 15-ին կժամանի Բաքու, հաջորդ օրը՝ Շուշի։
13:12 • 14.06.21Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ փակվել է Ժնևի օդային տարածքն անօդաչու թռչող սարքերի համարՀանդիպումը կանցկացվի հունիսի 16-ին, «Լա գրանժ» զբոսայգում գտնվող նույնանուն վիլլայում, որը փշալարերով է պատվել:
