Իրադարձային
-ից
-ը
16:35 • 14.06.21Եմենի ափերի մոտ 250 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվելՀեռուստաալիքի տվյալներով՝ նավն անօրինական ներգաղթյալներ Էր տեղափոխում Աֆրիկայից: Նավում գտնվողների ճակատագրի մասին տեղեկատվություն չի ստացվել:
16:30 • 14.06.21«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները մարզի բնակիչների հետ շփումների ընթացքում լսում են լոռեցիների մտահոգություններն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, առաջարկում դրանց լուծման ուղիները, պատասխանում բնակիչների հարցերին:
16:30 • 14.06.21Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի 120-ից ավելի ներկայացուցիչ այցեցել է Ակնա (Աղդամ) (լուսանկարներ)Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ դիվանագիտական կորպուսի 120-ից ավելի ներկայացուցիչ այցեցել է Լեռնային Ղարաբաղ` Ակնա (Աղդամ), որը 44-օրյա պատերազմի ավարտի արդյունքներով` այժմ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
15:53 • 14.06.21Տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետերՏԻՄ ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայության իրականացման պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ
15:53 • 14.06.21Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը գալիք խորհրդարանական ընտրություններում իր սատարումն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանըՇարունակվող համաճարակի այս դժվարին ժամանակներում, որը սրվում է երկրում հետպատերազմյան լարված քաղաքական իրավիճակով, կարևոր է երաշխավորել քաղաքական կայունությունը, ամրապնդել օրենքի գերակայությունը և ապահովել դատական համակարգի անկախությունը:
15:45 • 14.06.21Գերությունից վերադարձած 15 տղաներից մեկն ինձ պատմել է, որ անցել են դժոխքի միջով, վերջին ամիսներին ադրբեջանցիներն ասել են՝ հագնվեք, տանում ենք Հայաստան, տարել, ծեծել և վերադարձրել են. ԶոհրաբյանԶոհրաբյանը հիշեցրեց՝ դեռ ավելի վաղ էր ասել՝ ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը գերիներ կվերադարձնի, որպեսզի ապահովի ներկայիս իշխանության բարձր վարկանիշը:
15:44 • 14.06.21Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂՀունիսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը` Մեհրիբան Ալիևան, մեկնել են Լեռնային Ղարաբաղ` Վարանդայի (Ֆիզուլի) շրջան:
15:39 • 14.06.21Ունեմ բավարար հիմքեր մտածելու, որ Արցախի հարցը գոնե նախկին ԼՂԻՄ–ի ինքնավար մարզի տարածքով մենք ի վիճակի ենք վերականգնելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Ես ունեմ բավարար հիմքեր մտածելու, որ Արցախի հարցը գոնե նախկին ԼՂԻՄ–ի ինքնավար մարզի տարածքով մենք ի վիճակի ենք վերականգնելու։ Այս մասին Մեծամոր քաղաքում ընտրողների հետ ․․․
15:17 • 14.06.21ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոԵվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։
15:15 • 14.06.21ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել մեր ԱԱԾ-ին, սա է ամբողջը. Արարատ Միրզոյանը՝ Թուրքիայի գործակալ լինելու մասինՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին
15:11 • 14.06.21Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին ստեղծված իրավիճակի միակ հնարավոր լուծումն էր․ եթե ունեցել ենք գրեթե 4000 զոհ, ապա այդ հայտարարությունով փրկել ենք ևս 34 000 կյանք․ Արարատ ՄիրզոյանՆոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ էության, միակ հնարավոր լուծումն էր այդ պահին ստեղծված իրավիճակի, շարունակվող տարածքային ու մարդկային կորուստների։
15:08 • 14.06.21Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել էԷներգախնայողությամբ տնտեսվող միջոցներն ուղղվում են նոր ծրագրերի իրականացմանը, ինչը հնարավորություն է տալիս քաղաքն ավելի լուսավոր դարձնել: Այժմ հերթը այգիներինն ու պուրակներինն է:
14:59 • 14.06.21«ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության ժամկետներ չեն նշվի, սակայն մեր դուռը միշտ բաց է»․ ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հստակ ժամկետներ կամ հնարավոր ժամկետներ չի հաղորդելու։
14:47 • 14.06.2129-ամյա կինը, 2018-ի գարնանը գտնվելով հղի վիճակում, իր մոր հետ որոշել է վաճառել երեխային. հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. ՔԿԵրևանի բնակչուհին, ընդհանուր համաձայնության գալով 29-ամյա կնոջ և նրա մոր հետ, իր միջոցներով հղի կնոջը տարել է տարբեր բժշկական կենտրոններ՝ հետազոտման և հաշվառման ներկայացրել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում:
14:45 • 14.06.21Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին կան ադրբեջանցի զինծառայողներ, նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են․ ՄԻՊԲացի այն, որ նրանց ներկայությունը խաթարել է ԵԱՀԿ պահանջներով երաշխավորված բնակչության անվտանգ ու խաղաղ կյանքը, նաև Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի շարունակվող խախտում է:
