Իրադարձային
-ից
-ը
17:00 • 25.05.21«Գուցե ժամանակի հա՞րց է». Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է՝ Չինաստանի բարկության «փոթորիկը» մոտենում է«Մենք ակնհայտորեն չենք կարող անտեսել, թե ինչ է տեղի ունենում Ավստրալիայում՝ Չինաստանի հետ իրենց հարաբերությունների հետ կապված: Եվ եթե դրանք մոտ են փոթորկի էպիկենտրոնին կամ փոթորկի կենտրոնն են, ապա մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ գուցե՞ ժամանակի հարց է՝ մինչ փոթորիկը կմոտենա մեզ»,- ընդգծել է նա:
16:59 • 25.05.21Կարևոր է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում շատ արագ միջոցներ մոբիլիզացնենք և կապիտալ կուտակենք, կարողանանք ամրացնել մեր տնտեսական հենքերը. Վարդան Արամյան (տեսանյութ)Մենք պարտադրված ենք ապրել մի իրողության մեջ, որտեղ 2021 թվականի բյուջեն նախագծված է 342 մլրդ դրամ պակասորդով, որից ընդամենը 215 մլրդն ենք մենք ուղղում կապիտալ ծախսերին
16:55 • 25.05.21Գեղարքունիքի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ (թարմացված)Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային ․․․
16:52 • 25.05.21Բեսլանի ահաբեկչության ժամանակ 6 ամսական աղջկան փրկած ոստիկանը 17 տարի անց կրկին հանդիպել է նրան (լուսանկարներ)Այդ կանանց թվում էր նաև Ալյոնայի մայրը, որը պատանդ էր իր երեք երեխաների հետ։ Կինը կարողացել է իր կրտսեր դստերը փոխանցել հատուկ նշանակության ջոկատի ոստիկան Գոգիչաևին, իսկ ինքը ներս է շտապել՝ իր 3 և 6- ամյա մյուս երեխաներ մոտ։ Կնոջն, ի վերջո, հաջողվել է պատուհանից ցած նետել իր 3-ամյա․․․
16:47 • 25.05.21«ԵՄ-ում չափահաս բնակչության 46%-ը ստացել Է կորոնավիուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը». Եվրահանձնաժողովի ղեկավար«Եվրամիությունում պատվաստումն առաջ է ընթանում. տեղ է հասցվել պատվաստանյութի 300 միլիոն դեղաչափ. չափահաս բնակչության 46 տոկոսը ստացել է թեկուզև մեկ դեղաչափ»,- գրել է նա Twitter-ում:
16:43 • 25.05.21Վախճանվել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս ԿապրոյանըԲեյրութում մայիսի 25-ի առավոտյան կյանքից հեռացել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչի մասին հաղորդվում է Քահանայապետական Լեւոնեան Հայ Վարժարանի ֆեյսբուքյան էջում:
16:24 • 25.05.21Իշխանական պատգամավորները չպետք է անդրադառնան թեմաների, որոնց վերջերս են միայն ծանոթացել, դրանով վնասում են պետության հետագա գործողություններին․ Աննա Կոստանյան (տեսանյութ)Ես վստահ չեմ, որ թշնամին 100 տոկոսով հայամետ փաստաթուղթ կստորագրի, դրա ապացույցը 44-օրյա պատերազմն է։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
16:23 • 25.05.21«Պետք է բնակարանիս վարձը վճարեմ». Շվեդիայում նախկին քաղաքապետը հեռացել է քաղաքականությունից և աղբատարի վարորդ դարձելՀերմանսոնի պնդմամբ՝ իր նախկին աշխատանքը շատ բուռն էր: Ներկայիս զբաղվածությունը նույնպես զերծ չէ դժվարություններից, բայց այն ամենասովորականն է՝ առանց հանդիպումների ու հեռախոսազանգերի: Էնն Սոֆին լավ թիմ ունի, գործընկերները բարի են նրա նկատմամբ:
16:03 • 25.05.21Իսպանիայում անհետ կորած համարվող տղամարդու դին հայտնաբերել են դինոզավրի հսկայական արձանում (լուսանկարներ, տեսանյութ)Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել 39-ամյա տղամարդու մահվան կապակցությամբ, որը, նախնական տվյալների համաձայն, թղթազանգվածից (պապյե-մաշե) արձանի ոտքի հատվածում ընկած հեռախոսը որոնելիս ինքն է ընկել դրա մեջ և շնչահեղձ եղել։ Տղամարդու դին օրերս գտել են տեղանքում․․․
15:49 • 25.05.21Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ պատերազմից հետո տրանսպորտային կապերի ապաարգելափակումըԱվստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, հայտնում է Haqqin.az լրատվականը։
15:44 • 25.05.21Միջազգային կանոնները չեն խախտվել. Կրեմլը մեկնաբանել է Բելառուսի` Ryanair-ի չվերթի հետ կապված գործողություններըRyanair-ի ինքնաթիռում սպառնալիքի դեպքում վթարային վայրէջքի համար Բելառուսը տվել է անհրաժեշտ նախազգուշացումներ ՝ միջազգային կանոններին համապատասխան:
15:16 • 25.05.21Էջմիածնի մշակույթի տանը հայտնաբերվել է ոստիկանության սերժանտ դի. ՀՀ ոստիկանությունՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
15:10 • 25.05.21Հանրային Հեռուստատեսության և Հանրային Ռադիոյի կողմից «Հայաստան» դաշինքի ասուլիսը չլուսաբանելը գնահատում ենք կանխակալ վարքագիծ․ Արամ ՎարդևանյանԻշխանության ակնհայտ ազդեցության տակ գտնվող Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին։
15:05 • 25.05.21«Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերը». ԱՄՆ կոնգրեսականները դիմել են ԲայդենինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին:
14:55 • 25.05.21Ուկրաինայից Հայաստան ներմուծված առաքանու միջից հայտնաբեվել է 280 գրամ քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված (տեսանյութ)Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
