Իրադարձային
-ից
-ը
16:30 • 02.05.21Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին միմյանց է բախվել 3 մեքենա, որից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. shamshyan.comՓաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
16:15 • 02.05.21Կարմիր շուկայում կընդլայնվի բնակարանաշինության ծրագիրը. Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
15:42 • 02.05.21«Երեկոյան՝ մի փոքր թուլություն, մկանային ցավ, այսօր արդեն ամեն ինչ անցել է». Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստվելուց հետո իր առողջական վիճակի մասին (տեսանյութ)«Այս պահին 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար հասանելի է պատվաստումը: «Սպունտիկ V»-ն հասանելի է միայն ռիսկի խմբի քաղաքացիների համար»,- ասել է Ավանեսյանը:
15:24 • 02.05.21Հայաստանում սպասվում է ուժեղ քամի, ինտենսիվ ամպրոպներ, հնարավոր է՝ կարկուտՕդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը՝ կնվազի նույնքան:
15:11 • 02.05.21Բեռլինում մայիսմեկյան ակցիաների ժամանակ 30 ոստիկան է տուժել (տեսանյութ)Մոտ 240 մարդ բերման է ենթարկվել Բեռլինում մայիսմեկյան ակցիաների ընթացքում, որոնք վերաճել են անկարգությունների, առնվազն 30 ոստիկան տուժել է:
14:53 • 02.05.21Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքԱրցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2673 դեպք:
14:24 • 02.05.21Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի տոնի առթիվՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին և բոլոր ռուսաստանցիներին Քրիստոսի պայծառ հարության տոնի կապակցությամբ:
13:58 • 02.05.21Ավստրալիան տուգանքի սպառնալիքով արգելում է քաղաքացիներին վերադառնալ ՀնդկաստանիցԱվստրալիայի իշխանությունները սպառնում են 50,000 ԱՄՆ դոլարով տուգանել Հնդկաստանում գտնվող իրենց այն քաղաքացիներին, որոնք կփորձեն վերադառնալ տուն:
13:40 • 02.05.21Որոշել եմ հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից, դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով. Նարինե ԴիլբարյանԵս «Ժառանգություն» մտել եմ, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր, ընկած, Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց, որոշումը գաղափարական էր:
13:28 • 02.05.21Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որով հորդորում է ազատ արձակել հայ ռազմագերիներինԼոս Անջելեսից Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի Կալիֆորնիայի
13:12 • 02.05.21Չիլիի ափերին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՉիլիի ափերին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
12:54 • 02.05.21Իրանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցելԿիրակի խոշոր հրդեհ և պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Կում քաղաքում գտնվող քիմիական գործարանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Համիդ Քուրեյմիին:
12:50 • 02.05.21Հին տեսանյութ է, միջադեպը եղել է Կապանի ուղղությամբ, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է․ ՊՆ-ն՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ սոցցանցերում տարածված տեսանյութի մասին«Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում»,–հայտնեցին մեզ։
12:26 • 02.05.21Բաղրամյան-Կասյան ճանապարհահատվածում ավտոբուսը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու. վերջինս մահացել է. shamshyan.comՈստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
12:23 • 02.05.21«Եթե ես կարողանում եմ 4 ամսում 20 բարձրահարկ շենք կառուցեմ, պետությունը պետք է ժողովրդի համար 50 բարձրահարկ կառուցի, վերջանա, գնա». Ծառուկյանը՝ Գյումրու տնակներում բնակվողներին տներով ապահովելու մասինԲՀԿ-ական առաջնորդը նշեց՝ պետությունը պետք է երիտասարդ ընտանիքների համար անտոկոս և առանց կանխավճարների բնակարանների ծրագիր իրագործի:
