Իրադարձային
-ից
-ը
18:57 • 14.05.21Բանակցություններն ամբողջական արդյունք չեն տվել, մեր նպատակն է, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետ. Արմեն Գրիգորյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասինԱրմեն Գրիգորյանը նաև մեկնաբանեց իր երեկվա հայտարարությունը և նշեց՝ Ադրբեջանը նույնպես չէր հասցրել կահավորել դիրքերը:
18:43 • 14.05.21Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակումՄայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին…
18:18 • 14.05.21«Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի իր սահմանների մոտ սպառնալիքներին». ՊուտինՌուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի իր սահմանների մոտ սպառնալիքներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինը խնդրել է զեկուցել Ուկրաինայի շուրջ․․․
18:05 • 14.05.21Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի սադրիչ գործողությունները, դրանք ուղիղ սպառնալիք են հանդիսանում ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Մոսկվայի հայ համայնքի հայտարարությունըՀայաստանի համար այս բարդ օրերին Մոսկվայի հայ համայնքն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը։
17:57 • 14.05.21ԱԺ-ն միաձայն ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարությունը (տեսանյութ)ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է
17:56 • 14.05.21Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրադրությունն ու հայկական կողմի գործողություններըՄայիսի 14-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
17:38 • 14.05.21Իսրայելի բանակը նախազգուշական կրակ է բացել Լիբանանից սահմանը հատող պաղեստինցիների ուղղությամբԻսրայելական բանակի անձնակազմը մի քանի նախազգուշական համազարկ է արձակել պաղեստինցիների ուղղությամբ, որոնք ուրբաթ օրը սահմանային պատնեշներով անցել են հարավային Լիբանանից անցել են Իսրայել:
17:32 • 14.05.21Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը(տեսանյութ)Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը(տեսանյութ)
17:29 • 14.05.21Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցըՀիմնավորումների թվում է նաև այն, որ անասնապահությունը բնակիչների հիմնական եկամտի և ապրուստի աղբյուրն է, իսկ գյուղերի արոտավայրերը գտնվում են Սև լճի և դրան հարակից տարածքում:
17:24 • 14.05.21Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը. ՄյասնիկովՌուսաստանի Դաշնությունում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, սակայն երկրի տարբեր մարզերում իրավիճակն այլ է: Այս մասին հայտարարել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը, գրում է svpressa.ru-ն:
17:16 • 14.05.21Ադրբեջանի սահմանային ծառայությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններըՎերջերս արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է պաշտոնական դիրքորոշում այս ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այժմ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
17:07 • 14.05.21«Ադրբեջանցիների ներխուժած վայրերում, այդ թվում՝ Սև լճում թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները, թե՛ ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ». Հարությունյանը՝ ՇոյգուինՎաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները
17:01 • 14.05.21«Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ». ԲայրամովԱյս մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
16:55 • 14.05.21Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության հարցով. Ալեն ՍիմոնյանՉենք կարող ասել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, այս պահին նման բաներ ասել չի կարելի:
16:52 • 14.05.21Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինցիներին աջակցում է նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային ՂարաբաղումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։
