Իրադարձային
-ից
-ը
19:14 • 24.04.21Հայ և արտասահմանցի հյուրերը ժամանում են Մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված համերգին և ընդունելությանը (տեսանյութ)Հայ և արտասահմանցի հյուրերը ժամանեցին Մարզահամերգային համալիր, որտեղ տեղի է ունենում Ցեղասպանության 106րդ տարելիցին նվիրված համերգի։ Հնչում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»ը։
19:09 • 24.04.21Կազմակերպիչներն ինձ վերացնելու համար 10 մլն դոլար են հատկացվել. Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել իր դեմ կազմակերպվող մահափորձիցՎերջինիս հաղորդմամբ՝ դավադիրները մտադիր էին վերացնել իրեն մայիսի 9-ին կայանալիք շքերթի ժամանակ՝ պետական հեղաշրջման երեք տարբերակ դիտարկելով:
18:28 • 24.04.21«Շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ամրությամբ և ոգով». Կանադայի վարչապետի ապրիլքսանչորսյան հայտարարությունըԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է եկել ապրիլքսանչորդյան ուղերձով՝ դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայ բնակչի համակարգված բնաջնջումը:
18:07 • 24.04.21Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը․ Մակրոնը հայերեն գրառում է արելՀանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։
17:55 • 24.04.21ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար տարիներ շարունակ ամերիկահայերի մղած պայքարի վերջում, կարծես թե, լույս է նշմարվում. Los Angeles TimesԹերթը գրում է, որ «դա հայերի համար շրջադարձային իրադարձություն կլինի, քանզի շատերի ինքնությունը ձուլվել է Ցեղասպանության ճանաչման համար պայքարին։ Կա թեթևության զգացողություն, բայց կա նաև սուր գիտակցում, որ դա ընդամենը մեկ քայլ է առաջ՝ դեպի ավելի մեծ ճակատամարտ»։
17:40 • 24.04.21Կոտայքի մարզում Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է, վարորդի ինքնազգացողությունն էլ վատացել է նրան օգնություն ցուցաբերելու ընթացքում․ shamshyan.comՄինչ այդ, սակայն, վարորդն ինքն է ահազանգել ոստիկանություն, հիվանդանոց, ապա՝ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։
17:39 • 24.04.21«Ինչպե՞ս կարող ես պայքարել Ցեղասպանության դեմ ՝ առանց պայքարելու ժխտողականության դեմ». Վալերի Բուայեն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)Բուայեն նշել է, որ այսօր մենք պետք է ամբողջովին վերանայենք ժխտողականությունը, որը ոչ այլ ինչ է, քան Ցեղասպանության հանցագործության գործիք:
17:19 • 24.04.21«Հայաստանը դեռ սգում է». The Foreign PolicyԱմերիկյան The Foreign Policy պարբերականի թղթակից Նեիլ Հաուրերը ծավալուն հոդված է հրապարակել անդրադառնալով Հայոց ցեղասպանության, Արցախյան երկրորդ պատերազմի, Սումգայիթյան ջարդերի, Սպիտակի երկրաշարժի և այլ հարակից թեմաների:
17:12 • 24.04.21Սոցցանցերում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ «բախվել են» Թուրքիայի քրդամետ կուսակցության ներկայացուցիչները և Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետըՍոցիալական ցանցերում Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճեր են բռնկվել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի միջև:
16:54 • 24.04.21ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՕսմանյան կայսրությունում պետական կազմակերմամբ ու իրականացմամբ միլիոնավոր մարդիկ սպանվեցին ու խոշտանգվեցին, ունեզրկվեցին ու բռնի տեղահանվեցին միայն այն պատճառով, որ հայ են:
16:43 • 24.04.21«Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ». իտալացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը«Հայոց ցեղասպանության հիշողությունը քայլ է դեպի արդարություն, անգամ եթե այս ողբերգության հիշատակումը չի կարող հետ բերել 1915-1922 թթ․ բնաջնջված ժողովրդին, այս ողբերգական փաստերի ճանաչումը միակ նշանակալից քայլն է, որ քաղաքականությունը կարող է անել պատմության երես հանելու...
16:34 • 24.04.21«Ցեղասպանություն. hիշողություն և նախազգուշացում»․ Մոսկվայում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում (տեսանյութ)Մամուլի ծառայությունն իր գրառման մեջ հիշեցնում է 2015-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Աշխարհն առանց Ցեղասպանության» խորագրով միջոցառման ընթացքում հղած ուղերձը, որում մասնավորապես նշվում էր․ «Ապրիլի 24–ը սգո օր է, քանի որ տեղի է ունեցել մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և․․․
16:33 • 24.04.21«Ցավը չի ամոքվում․ իսկ այդ վերքից մնացած սպին երբեք չի լավանա»․ Սեմյոն Բաղդասարովը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել«1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեցին հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունները. բացվեց «Պանդորայի արկղը», որով սկսվեց Օսմանյան կայսրությունում միլիոնավոր քրիստոնյաների զանգվածային սպանությունը։
16:29 • 24.04.21««Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը». պատասխանը Հոլոքոստն էր». Արսեն Ավակովը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապագայում ողբերգության կրկնումից խուսափելու համարՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
16:19 • 24.04.21Մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ ՄԹ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Քերոլայն ՔոքսՆախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, որովհետեւ դուք գտնվում եք հավատքի ու ազատության պայքարի ճակատում եւ շատ ծանր կորուստներ եք ունեցել դրա պատճառով:
